Օդանավակայանի ճանապարհը փակելը մի նպատակ ունի. Այն է խոչընդոտել գերիների վերադարձին և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքներին

Մոսկվայում սպասվող հանդիպման մասին։

1) Պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ Մոսկվայում սպասվող Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:

2) Հանդիպմանը քննարկվելու է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը: Դա նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի ՌԴ եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան: Այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» մասին խոսք լինել անգամ չի կարող, դրա մասին անգամ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությաան մեջ չկա, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ կա։

3) Պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը: Հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

Ընդ որում այս ամեն մասին անգամ Կրեմլից են արդեն հայտարարել։ Արդեն իսկ պաշտոնապես արված այս հայտարարությունները վկայում են մի բանի մասին, որ հայկական կողմը նախապայման որպես առաջ է քաշելու գերիների վերադարձի ու անհայտ կորածների որոնողափրկարարական աշխատանքների արագ ու սեղմ ժամկետներում խնդիրների լուծումը։

Իսկ որոշ արկածախնդիրներ հայտարարում են, թե պատրաաստվում են փակել օդանավակայանի ճանապարհը։ Այս դեպքում որն է օդանավակայանի ճանապարհը փակել պատրաստվող ռոմանտիկների խմբի շարժառիթը, եթե ոչ գերիների վերադարձին ու անհայտ կորածների որոնողափրկարարական աշխատանքներին խոչընդոտելը։

Ռոմանտիկների էդ խմբի նպատակը մեկն է, ամեն գնով խոչընդոտել երկրի ներսում ծագած հարցերի կարգավորմանը ու հասնել իշխանափոխության։
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика