Ոչ մեկի մոտ հարց չի առաջանում Սերժ Սարգսյանը ինչու չի խոսում, ինչու չի մեղադրում Նիկոլ Փաշինյանին

Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ոչ մեկի մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե Սերժ Սարգսյանն օրինակ ի՞նչի է լռում։
Ինչո՞ւ նա հանդես չի գալիս ասուլիսներով, ինչո՞ւ օրինակ չի մեղադրում Նիկոլ Փաշինյանին «հողերը հանձնելու» կամ «Արցախը ծախելու» մեջ։

Ինչո՞ւ չի ասում, որ իր օրոք բանակը այնպես էր սպառազինված ու այնքան մարտունակ էր, որ պատրաստ էր դիմակայելու նմանածավալ հարձակման։

Կամ էլ լավ, որ ինքն այնպես էր բանակցում, որ չեզոքացնում էր պատերազմի սանձազերծումը՝ բերելով դրա չեզոքացման հստակ արդյունավետ միջոցների օրինակներ՝ բացի իր՝ տարածքներ հանձնելու մասին տված բանավոր խոստումներից կամ շուկայական բանակցություններից (Լուկաշենկո-Սարգսյան ձայնագրությունն էլ ապացույց)։

Հ․Գ․ Լավ, այդքան բանը չի ասում՝ թող գոնե ասի, թե իր ժամանակ ՊԲ-ի խրամատներն այնպես էին կահավորված ու ամրաշինված, որ անհնար էր դրանք մեկ արկով հօդս ցնդեցնել։

Դե թող ասի․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика