Ահա թե ինչի համար են Թուրքերը ուզում հայտարարել որ Արցախի հարցը լուծվել է և իրենք ուզում են հայերի հետ հաշտ ապրել

Հայկ Գրիգորյանը գրում է. «Այն մասին թե ինչպես է Ռուսաստանը հայկական երկաթուղին իր ձեռքը վերցրել, այդ թվում՝ հայ իրանական երկաթգծի կառուցումը, որը երբեք չի իրագործել ու չի իրագործի։ Երևի քարտեզից նկատեցիք, որ ադրբեջանի գնացող մի քանի երկաթգծի ուղի կա, սակայն շրջանառվում է միայն Նախիջևանը։ Ինչու՞. Քանի որ Ադրբեջանին պետք է Նախիջևանի հետ կապ, միայն այդպես այն կարող է բնակեցվել և զարգանալ։ Իսկ դա նշանակում է ավելի դժվարացնել Նախիջևանի ազատագրումը։

Հայաստանը չպետք է կնքի որևէ պայմանագիր, որով ճանաչի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները։ Հայաստանը հայկական պետք է հայտարարի Արցախն ու Նախիջևանը, և մշակի ծրագիր դրանք վերադարձնելու համար։

Թուրքիային պետք է պահանջ դրվի Կարսն, Արդահանը և Սուրմալուն հետ վերադարձնելու առումով, այսինքն՝ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը ՀՀ պետք է երբեք չճանաչի։ ՀՀ պետք է պնդի և հիմնավորի իր դիրքորոշումը իրավական եղանակով ու պայմանագրերով, այդ թվում՝ Սևրի պայմանագիրը և Վիլսոնի իրավարար վճիռը։

Եթե այս թղթերը արժեք չունենային, ու եթե Թուրքիայի համար էական չլիներ ՀՀ կողմից իր հետ սահմանների բացումը, ապա այդքան ջանք չէին դնի դրան հասնելու համար։ Այսօր թուրքերը ուզում են Եվրոմիություն մտնել, ոչ թե մաքսային ռուսական միություն։

Իսկ դա առավել դժվար է առանց Հայաստանի հետ խնդիրները կարգավորելու, դրա համար են թուրքերը շտապում հայտարարել որ Արցախի հարցը լուծվել է, իսկ իրենք հայերի հետ ուզում են խելոք հաշտ խաղաղ ապրել ու սահմանները բացել»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика