ՊԲ զորամասերից մեկում 18 ամյա զինվոր է մահացել

Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սիրտ-թոքային անբավարարվածությունն է։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն)մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика