Որ բանկն ասումա վարկ չեմ տալիս աչքներիդ գույնը դուրս չի գալիս… Նիկոլ Փաշինյան

Այստեղ կա նախապատմություն եւ հենց առաջին օրվանից այս պրոցեսն ուղեկցվել է կառավարության ներսում տեղի ունեցող բանավեճերով.ըստ էության, փորձ է արվել ներդնել էքսպերիմենտալ գործիք, երբ ՀՀ բյուջեից հակաճգնաժամային նկատառումներով ինչ-որ դրամագլուխ կհատկացվի ՀՀ ազգային հետաքրքրությունների հիմնադրամին, որը այդ դրամագլուխը կփորձի կառավարել:

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրում» փոփոխությունների նախագծին: Նրա խոսքով, հենց սկզբից եղել է քննարկման երկու թեմա. Առաջինը՝ արժի՞ նման բան անել, թե ոչ, որ բյուջեի միջոցներից ներդրումների խթանման այսպիսի գործիք կիրառվի, եւ երկրորդը վերաբերել է կանոններին:

«Երկու հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշում չի եղել կառավարությունում:Հենց սկզբից եղելեն մտավախություններ, որ այս կանոններով հնարավոր չի լինի ներդրումներ իրականացնել: Այսօր էլ միասնական կարծիք կառավարությունում չկա: Փաստարկների երկու խումբն էլ ունեն իրենց հիմնավորումները:

Պետք է խոստովանել,որ նախագիծը չունի այն արդյունքները,որոնք հույս ունեինք, որ կունենա: Հիմա որպես դրա պատճառ ու մեղավոր համարվում են այն կանոնները,որոնք սահմանված են:Իմ ընկալումն այն է, որ եթե մինչեւ այստեղ հասել ենք, շարունակենք, ու տեսնենք, թե արդյոք արդյունքներ ունենում ենք, թե չենք ունենում»,-ասաց Փաշինյանը::

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց. «Մինչ այսօր շատ բան է արվել, օժանդակության ծրագրերը հասել են 160 մլրդ դրամի: Այն կանոնները եւ շահառուի նույնականացման ձեւը, որ ընտրել ենք, բավականին արդար է: Քանի որ հիմա շահառուի ընտրության կանոն որեւէ կերպ այլեւս չի արձանագրվում, հիմա հարց է առաջանում, թե ինչու մենք պետք է առանց շահառուի նույնականացման կամ նկարագրության կանոնի բյուջետային միջոցները տեղաբաշխենք մասնավոր հատվածում»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նկատեց, որ ցավոք, ներդրողը ՀՀ-ում փող կարող է վերցնել միայն բանկից եւ դա ամենամեծ խոչընդոտն է ներդրումներ անելու. «Մեր խնդիրն է ստեղծել այն մեխանիզմները, որը փողն ավելի հասանելի կդարձնեն գործարարի համար»: Նա հավելեց, որ կան չափանիշներ, որոնցով որոշվելու է, թե որ ընկերությունում պետք է ներդրում արվի:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց,որ երբ շատ ազատական կանոններ են սահմանվում, առաջանում է ընկերությունների երկար հերթ, որոնք կուզենան, որ այդ ներդրումն իրենց մոտ տեղի ունենա, իսկ այդ շատ ընկերություններում ներդրումներ անելն այնքան էլ տրամաբանական չի լինի.«Արդյունքում պրոյեկտի շուրջ անառողջ մթնոլորտ է գոյանալու,ասելու են՝ իսկ ինչի՞ էն մեկի հայտը բավարարվեց, մյուսին՝ ոչ:

Ես այստեղ ռեպուտացիոն մեծ ռիսկեմ տեսնում:Հետո շատ դժվար կլինի բացատրել,թեինչու այսմի ընկերթւթյունում ներդրում արվեց,մյուսում չարվեց:Իսկեթե որեւէ անհաջողություն լինի,այդ պրոցեսներն ավելի կշատանան,կդառնան քրգործեր եւ այլն: Եթե բանկն է տալիս աջակցությունը, նա մասնավոր կառույց է եւ կարող է ասել՝ իմ քաղաքականությունն այնպիսին է. որ ես վարկ տալիս եմ միայն սեւ աչքեր ունեցողներին: Բայց երբ պետությունն է նման բան ասում, խնդիր է առաջանում:

Եթե մենք 0-ից 1-ին ենք ըւնտրելու,մնացած 9-ը ասելու են՝ ուրեմն էստեղ ներքին գործարքներ, խնամի-ծանոթ է գործում»: Վահան Քերոբյանը հմաձայն չէր. «Մենք հիմա քննարկում ենք անել կամ չանել ինչ-որ բան, որը կարող է առաջացնել կամ չառաջացնել ինչ-որ ռիսկ:

Ես իմ 1,5 ամիս աշխատանքի ընթացքում անընդհատ լսում են՝ սա ռիսկ է առաջցնում, նա ռիսկ է առաջացնում: Մենք էսպիսի պահպանողական մոտեցմամբ այնքան ենք կաշկանդում պետական կառավարման համակարգը, որ բոլորը մտածում են՝ ավելի լավ է ոչ մի բան չանել, քան ինչ-որ բան անել, որովհետեւ այնտեղ կա ռիսկ:

Ես իմ նախարարությունում բոլորին կոչ եմ արել լինել համարձակ եւ չվախենալ սխալներ գործելիս: Այստեղ էլ կոչ եմ անում լինել համարձակ եւ անել նոր քայլեր,որովհետեւ միայն դա կարող է փոփոխություն մտցնել մեր աշխատանքի մեջ»:Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն առաջարկեց բաց քվեարկությամբ որոշել հարցը: Կառավարության անդամներից նախագծին դեմ էին միայն 3-ը, այն ընդունվեց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика