Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինը երեկ ստորագրել է միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ և հայտարարել, որ դյուրացվելու է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը համաերկրացիների համար, նրանց համար ովքեր ռուսական աշխարհի մաս են կազմում և ապրում են ԱՊՀ երկրներում:
Փորձագետները համարում են որ այս նոր քաղաքականությունն ուղղված էնախևառաջ Ուկրաինայի և Բելառուսիայի քաղաքացիներին, սակայն իրականում նոր կանոններից, որոնք դեռ այքան էլ հստակ չեն առաջին հերթին կօգտվեն կենտրոնական Ասիայի երկրի քաղաքացիները, որոնց մի ստվար զանգված աշխատում են Ռուսաստանում
Պուտինի խոսքով` Ռուսաստանի իշխանությունների միգրացիոն նոր քաղաքականությունը թույլ կտա դյուրացնել կանոնները Ռուսաստանում ապրել և աշխատել ցանկացող քաղաքացիների համար:
Աշխարհում ստեղծվել է բարդ իրավիճակ, երբ օրեցօր աճում է ատելությունը Ռուսաստանի և ռուսաց լեզվի նկատմամբ հատկապես Ուկրաինայում և մերձբալթյան երկրներում. Երեկ հայտարարել է Վլադիմիր Պուտինը: