Լարված իրավիճակ Գյումրիում. Նրանք Բոմժեր էին Վազգեն Մանուկյանը այսպես է անվանում ճանապարհը փակած քաղաքացիներին

«Հայրենիքի փրկության շարժումը» մարզային հանդիպումների շարքը սկսել է այսօրվանից։ Այսօր Շիրակի մարզ այցելության ժամանակ շիրակցիները փակել են միջպետական նշանակության Գյումրի-Երևան ավտոճանապարհը Ազատան համայնքի հատվածում՝ արգելելով նրանց մուտք գործել Գյումրի, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ավտոճանապարհը բացվել է։

Այս մասին հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը: Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումը Գյումրու «Արագած» մարզամշակութային պալատում է։ Մինչև հանդիպումը Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանապարհը փակել էին, և հնարավոր չէր անցնել։

«Լուրեր»-ի հարցին, թե ովքեր էին ճանապարհը փակողները, ի՞նչ էին ասում շիրակցիները, Վազգեն Մանուկյանը կարճ հակադարձեց. «Նրանք շիրակցիները չէին, նրանք բոմժեր էին»։ Մանուկյանի խոսքով՝ ««Իմ քայլը» փող է բաժանել, իրենք էլ փակել են»։ Մանուկյանն ասաց, որ ինքը շրջանցիկ ճանապարհով է հասել Գյումրի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика