Կամ ես կամ երեխան, ընտրիր. Ամիսինս ինձ…

Ճիշտ ընտրություն Ամուսինս ասաց. «Ընտրիր ՝ կամ ես կամ երեխան: Ազատվիր նրանից »: Ես երկու որդի ունեի արդեն, երբ մի գեղեցիկ օր իմացա, որ կրկին հղի եմ։ Ուրախությանս չափ չկար, ես շատ էի ցանկանում էլի երեխաներ ունենալ։

Չնայած, որ ես դժվարությամբ էի մեծացրել որդիներիս, բայց պատրաստ էի կրկին զգալ մայրության բերկրանքը։ Բայց տեղի ունեցավ մի բան, որ երբեք մտքովս չէր անցնի։ Ամուսինս շատ վատ արձագանքեց իմ հղիության փաստին, լուռ ու մունջ նստեց, հետո հանկարծ ասաց․ մենք չենք կարող ունենալ երրորդ երեխա, մենք արդեն ունենք երկու որդի և բավական է։

— Ես շատ եմ ուզում, — հակաճառեցի ես։ — Ես քեզ ասում եմ, ոչ, հենց վաղը կգնաս ու կազատվես նրանից, ընտրիր կամ ես, կամ երեխան․․․ — Մայրիկ, թանկագինս սա քեզ, ես քեզ շատ եմ սիրում, — ասաց կրտսեր որդիս ու ինձ մեկնեց մի գեղեցիկ վարդ, — այսօր ես մի քանի քարտ եմ վաճառել և քեզ համար գնել եմ այս վարդը։

Հիշեցի … ինչպես 12 տարի առաջ ես ափս դրեցի փորի վրա և շշնջացի. ԵՍ ՔԵԶ ԵՄ ԸՆՏՐՈՒՄ!!!» Հիշեցի, թե որքան դժվարությունների միջով անցանք, երբ ամուսինս հեռացավ մեզանից, քանի որ չէր ցանկանում էլի երեխա ունենալ և հասկացա, թե որքան ճիշտ ընտրություն եմ արել։ Ու այս տարիների ընթացքում ոչ վայրկյան չեմ զղջացել իմ ընտրության համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика