Հայաստանում ջերմաստիճանը 17-20 աստիճանով կնվազի. Գագիկ Սուրենյան

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում` նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայաստանում հունվարի 19-22-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում` ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով» ,– Facebook-ի իր էջում գրել է նա։

Ըստ կանխատեսումների` առանձին վայրերում քամու ուժգնությունը կհասնի 18-23մ/վրկ–ի: Տեղումները կդադարեն հունվարի 21-ին։ Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում` նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика