Դադիվանքում հոգևոր ծառայությունները շարունակվում են, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ հոգևորականներն այնտեղ են մնում, խմբերով հերթապահություններ են իրականացվում, գիշերները մնում են, պատարագ, ժամերգություն անցկացնում:
Այս մասին այսօր Tert.am-ին փոխանցեց Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Քահանան նշեց, որ դեռ արձակուրդում է, Հայաստանում է գտնվում, սակայն արձակուրդից հետո վերադառնալու է Արցախ:
«Իհարկե, Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել՝ Աստծո կամոք»: Հիշեցնենք, որ Արցախի 7 շրջանները՝ այդ թվում Քարվաճառի տարածքը թշնամուն անցելուց հետո Դադիվանքում հայերի մուտքը միայն լինելու է ամսվա որոշ օրերի՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Հիշեցնենք նաև, որ Տեր Հովհաննեսն ավելի վաղ ասել էր՝ որևէ կերպ չի ուզում ձեռք տալ եկեղեցու խաչքարերին ու տեղափոխել դրանք, նշել էր, որ դեռ հրաշքի է սպասում:
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ