Հրատապ. Նոր կորոնավիրուսէ հայտնաբերեվել պաղպաղակում

Չինաստանի Տյանցզին մունիցիպալիտետում կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել պաղպաղակում: «Tianjin Daqiaodao Food Company»-ն Նոր Զելանդիայից ներմուծել է չոր կաթ, Ուկրաինայից՝ չոր շիճուկ: Այս մասին հայտնում է «Sky News»-ը։

Ամբողջ խմբաքանակը հանվել է վաճառքից։ Ընկերության ավելի քան 1,5 հազար աշխատակիցներ ենթարկվել են կարանտինի և անցել են թեստավորում։

Լիդսի համալսարանի վարակաբան, բժիշկ Սթիվեն Գրիֆինը ենթադրում է, որ դա «մեկանգամյա» երևույթ է և խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել:

«Հավանաբար, դա գալիս էր մարդուց, և չիմանալով մանրամասները՝ ես կարծում եմ, որ դա, հավանաբար, մեկանգամյա դեպք է… հավանականություն կա, որ դա արտադրական ձեռնարկության խնդիրների հետևանք է, և հնարավոր է, հիգիենայի հետ կապված խնդիրներ գործարանում»,- ասել է նա:

Իշխանությունները արտադրանքը գնած բնակիչներին խորհուրդ են տվել հայտնել իրենց առողջության մասին:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика