Միայն թե իմանաք ով է հայազգի երիտասարդը ում նոր պաշտոնի է նշանակել ԱՄՆ նորընտիր նախագահը` Սպիտակ տանը

Medialab.am- ը գրել է. Սպիտակ տան պաշտոնական էջում արդեն հապարակվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի աշխատակազմում նշանակումները, որոնց շարքում կա նաև ամերիկահայ Հայկ Հաջինազարյանը։

Հայկը նշանակվել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրեն: Հայկ Հաջինազարյանը նախկինում ևս աշխատել է, նա եղել է որպես Բայդենի քարոզարշավի Արևմտյան Փենսիլվանիա նահանգի մամուլի խոսնակ:

Մինչ այդ Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում ու այլ նահանգներում նախնական ու ընդհանուր ընտրությունների ընթացքում աշխատել է քարոզարշավի հասարակության հետ կապերի թիմի կազմում նա:

Նախքան քարոզարշավին միանալը, նա աշխատել է ԱՄՆ Կոնգրեսում, նախ որպես Ինդիանա նահանգի սենատոր Ջո Դոնելիի մամուլի օգնական, ապա որպես Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտա նգության հանձնաժողովի մեծամասնության աշխատակազմի մամուլի քարտուղարի տեղակալ:

Հայկը Ծնվել է Օհայոյի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալ ծնողների ընտանիքում: Հաջինազարյանը ավարտել է Ինդիանայի համալսարանը եւ Վաշինգտոնի համալսարանի քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика