Սյունիքի մարզում 40 մետր մակերեսով դրոշ է բարձրացվել. Տեսանյութ

30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը բարձրացնելու նախաձեռնության հեղինակը Ճակատեն համայնքի ղեկավարի օգնականն է։Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա այսօրՀՀ օրհներգի հնչյունների ներքո հանդիսավորությամբ բարձրացվեց Հայաստանում թերևս ամենաբարձր`30մ բարձրությամբ և 40քմ մակերեսով հայկական եռագույնը։

Տեղեկությունը հայտնում է Կապանի համայնքապետարանը, որը տեսագրություն է հրապարակել Facebook-ում։ Նշենք, որ նախաձեռնությունը Ճակատեն համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանինն է։ Արարողությանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։Հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող գործընթացների հետևանքով:

Սյունիքի մարզըորոշ տարածքներէ կորցնում։Մասնավորապես Շուռնուխգյուղում,ըստնախնականտվյալների, ադրբեջանցիներին է անցնում գյուղի 12 տուն և կից հողատարածքներ, Որոտան գյուղում՝ 12 շինություն և գյուղատնտեսական տարածքներ։

Դավիթ Բեկ համայնքի հողերի զգալի մասը ևս մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Քարահունջ գյուղը 30 հեկտար այգիներէ կորցնում և մոտակաՀԷԿը։Սյունիքի տարածքիհատվածները,որոնք Ադրբեջանինեն փոխանցվում «սահմանազատման» արդյունքում

Բացի այդ,Ադրբեջանի վերահսկողությանն են անցնում Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհահատվածները։ Լիովին փակվում է հիմնական մայրուղու՝ Կապանից դեպի Ագարակ գյուղ տանող հատվածը։

Տեսանյութը դիտեք ստորև

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика