Ես մոռացել եմ որ ունեմ թշնամի, մրցակից չէ, չուզող կամ հակառակորդ չէ, թշնամի…

Վաչե Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝Շատ դժվար ժամանակներա:Բոլորը մեղավորներ են փնտրում, մատնացույց են անում ուրիշներին.Հներն են մեղավոր, նորերն են մեղավոր,սպառազինության մակարդակը, կրթության ոլորտը, փախան, չգնացին, չտարան, արտաքին քաղաքականությանը, ներքին քաքականությանը… ու տենց հպարտ մեղավորներով իրար ուտելով մեղադրում ենք բոլորին, բացի մեզնից:

Դրա համարա, որ ունենք էն, ինչ ունենք… ինչ որ մնաց, ինչ որ թողեցին, որ ունենանք… Ու հիմա վերլուծելով ամենը, ես ինձ եմ միայն մեղադրում, բայց էն հպարտ մե ղավորներից չէ. «Հա արա ես եմ մեղավոր!» տենց չէ… իսկապես մե ղավոր… որ զգոն չեմ եղել, չեմ գնահատել ունեցածս, չեմ պահել ու ծաղկացրել: Անհոգ եմ եղել չհասկանալով աշխարհագրական դիրքն ինչա, սթափ չեմ գնահատել մեր բնակչության քանակն ու ռեսուրսները, թշնամիների ուժերը և մեր իրական դաշնակիցներին ու իրենց ուժերն ու շահերը:

Ու միշտ մտածել եմ , որ ինձ պարտք են բոլորը, չեմ սովորել իմ ամբողջ կյանքում շնորհակալություն ասել!! Ֆրանսիայի նախագահն ինձ պարտք չէր, որ աշխարհի կեսի հետ պռոբլեմի մեջ ընգավ իմ պատճառով, մի հատ հայերեն «Մերսի» ասե՞լ եմ, չեմ ասել:

Ռուս խաղաղպահն ինձ պարտք չի, որ տուն ընտանիք թողած եկել ա ստեղ, ինձ իմ հողն ու վանքերը պահի: Իսկ իրա մաման ու քուրն էլ, տանջվեն ու չհասկանան խի պիտի իրանց երեխեն կյանքը վտանգի իմ համար, երբ տեսնումա, ոնց են Մոսկվայում իմ ընգերները թանգ ավտոներով ու հաստ ցեպերով տժժցնում… ես հո գիտեմ չէ, ոնց են տժժցնում… Ես մոռացել եմ, որ ունեմ թշնամի, մրցակից չէ, չուզող կամ հակառակորդ չէ … թշնամի! մորս արև ԹՇՆԱՄԻ !!! որն ուզումա ինձ սպանի, ջնջի ու տունս վերցնի իրան !!! ԱՅՈ, ՔԱՐՎԱՃԱՌԸ ԷԼ ՉԿԱ Եվ ես, եթե չքաղեմ դասեր, վերջին կորուստս չի լինելու սա…

Հ.Գ. Քիչ ողբ ու լաց սիրո նշան է, իսկ անսպառ վի շտը նշան է քիչ խելքի: Վիլյամ Շեքսպիր Նենց ,որ ես անցա գործի, քանի դեռ երիտասարդ եմ… գնացի ուժեղանալու, կրթվելու ու կրթելու երեխուս հանուն իմ… հանուն մեր ապագայի… Աստված պահապան իմ հայ ազգին, իմ հայրենիքին: #իգործ

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика