Լավրովի անդրադարձը «Նոր պատերազմ նոր տարածքներ» արտահայտությանը. Խոսքը նյութական ուժ է ստանում

Այն, որ հայ պաշտոնյաները բավական քաղաքականացված հայտարարություններ են անում ԼՂ-ում, երևի լարվածություն է առաջացնում, ուստի լավ կլիներ դրանից խուսափել: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք արդեն ականատեսն ենք եղել ԼՂ-ից և ԼՂ մասին հնչած հուզական այնպիսի հայտարարությունների, ինչպես՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», տեսել ենք՝ խոսքը նյութական ուժ է ստանում: Կողմերի արտահայտությունները բացասական ուժ են ստացել, ուստի մենք հիմա մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև շփումների ու վստահության մթնոլորտի հաստատմանը, նաև այդ նշանակությունն ուներ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը»,- ասաց նա:

Լավրովը հույս հայտնեց, որ այսուհետ հույզերը երկրորդ պլան կմղվեն, ուստի հենց միայն այդ պատճառով այժմ լավագույն պահը չէ իբրև առաջնահերթություն առաջ քաշել ԼՂ կարգավիճակի հարցը:

«Ես երաշխավորում եմ` ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին, իսկ ԼՂ կարգավիճակն այժմ այդ կերպ է ձևակերպված, գործնական առումով մի տարբերակ է, որ համապատասխանում է երկու կողմերի շահերին:

ԼՂ կարգավիճակին կարելի է հետագայում վերադառնալ, նաև ՄԽ համանախագահների մասնակցությամբ, բայց անհրաժեշտ է, որ կարգավիճակի առումով լինեն կոնկրետ, հանդարտ, իրավական բանակցություններ ՀՀ և ԼՂ միջև` այն բարիդրացիության հիմքով, որ պետք է հաստատվի տարածաշրջանում»,- նշեց ԱԳ նախարարը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика