Մի քիչ առաջ մի տեղ նստած էինք, ռեստորան, մի տղա, կողքի կուպեից մի երկու անգամ շփոթվեց մտավ մեզ մոտ, մեկ էլ տեսնենք երրորդ անգամ տնական օղիով եկավ: Մեղրեցի էր: Ասում ենք ո՞նց ես, ասումա դե ոնց պետքա լինենք, թուրքն եկել նստելա գլխներիս: Ասում ենք, դե 30 տարի առաջ էլ նույն տեղում չէի՞ն, պատասխանում է, որ 30 տարի առաջ՝ հա, բայց մի 50 տարի առաջ դա Հայաստան էր, մանրից վերցնում են:
Հետաքրքիր տղա էր, իր աղջիկներին կռվել էր սովորեցրել, 65 օր դիրքերում էր եղել: Նեղանում էր արտագաղթողներից ու պատրաստվում էր բունկեր սարքեր բակում, երեխաների համար: Ասումա թուրքը մոտա, էլ հանգիստ չենք ունենալու:
Մի կենաց ասեց, որի համար եմ էսքան պատմում: Ասումա դիրքերում մենակ մի բան էինք խմելուց ասում՝ արի երդվենք, որ իրար մենակ չենք թողնի: Որովհետև քիչ ենք, 3 միլիոն, իրար չպետքա մենակ թողենք:
Նաիվ բաներ եմ գրում երևի, բայց եկեք երդվենք, որ իրար մենակ չենք թողնի: