Երևան ու Թբիլիսին վերջապես կսկսեն կառուցել բարեկամության կամուրջը. Որտեղով պետք է անցնի այն և ինչ նշանակություն պետք է ունենա…

Կամրջի կառուցման պայմանագրային արժեքը մոտ 8 325 000 եվրոէ։Գումարի 50 տոկոսը կմարի հայկական կողմը,50 տոկոսը՝ վրացականը։ԵՐԵՎԱՆ,18 հունվարի – Sputnik. Հայկական կողմն իր տարածքում «Բարեկամության կամրջի» շինարարությունը կսկսի Վրաստանի գործընկերների հետ ժամկետները համաձայնեցնելուց մեկ կամ երկու ամիս հետո։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտում։

Շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2019թ․-ի սեպտեմբերին և արդեն 2021թ․-ի աշնանը Դեբեդ գետի վրայով՝ Հայաստան-Վրաստան սահմանին, պետք է կառուցված լիներ «Բարեկամության կամուրջը»։ Նախորդ տարի նախագծի իրականացումը հետաձգվեց տեխնիկական պատճառներով։ Նախագծի իրականացման նոր ժամկետները 2020 թ․-ի փետրվարի 12-ին Թբիլիսիում քննարկվել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթաշվիլիի հանդիպման ընթացքում։

Հայկականկողմը նախատեսումէր շինարարությունը սկսել նախորդտարի,սակայն այստեղարդեն ժամկետներիվրա ազդեցություն ունեցան միշարք գործոններ․կորոնավիրուսի համավարակի հետկապված համաճարակային իրավիճակը,երկրների օրենսդրական հակասություններն ու Հայաստանում ռազմական դրությունը։

ԻնչպեսSputnikԱրմենիային հայտնեցինտարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից, «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետի տարածքում Դեբեդ գետի վրայով «Բարեկամության կամուրջ» երկկողմանի նախագծի իրականացումը նախաշինարարական փուլում է։

«Իրականացվում են շինարարական ճամբարի և դրա ենթակառուցվածքների կազմակերպման աշխատանքները‚ կատարվում են հողային աշխատանքներ»,-նշեցին դեպարտամենտում։ Կամրջի կառուցման պայմանագրային արժեքը մոտ 8 325 000 եվրո է։ Կամրջի կառուցման համար անհրաժեշտ գումարի 50 տոկոսը կմարի հայկական կողմը, 50 տոկոսը՝ վրացականը։

Կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ իրարից 1մ հեռավորությամբ: Երկու կամուրջների ընդհանուր լայնությունը կազմելու է 24.7մ, յուրաքանչյուրինը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ։ Լինելու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Նշենք,որ «Բարեկամության կամուրջ» ծրագրի մասին հայտարարվել էր դեռս 2013թին և նախատեսվում էր այն շահագործման հանձնել մինչև 2016թ․-ի վերջը։Ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է։Հայտարարվել էր միջազգային տենդեր,որում հաղթել է իրանական ընկերությունը։

2018թ․-ի վերջին կապալառուն համաձայնագիր ստորագրեց վրացական և հայկական կողմերի հետ։ Երկու կողմերի ներկայացուցիչներն էլ ընկերության նախագիծը լավագույնը համարեցին ինչպես իրականացման, այնպես էլ ֆինանսական տեսանկյունից։ Արդյունքում Հայաստանում և Վրաստանում ձևավորվեցին հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրում էին այս նախագիծը (յուրաքանչյուրն իր կողմից)։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика