ՀՀ-ում վարորդական իրավունք ստանալու կարգը փոխվել է. Վկայական ստանալու համար պետք է ամպայման…

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը։ ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարության սահմանած նոր կարգի համաձայն՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հունվարի 1-ից հնարավոր է տեսական քննություն հանձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է քննության կարգում կատարված փոփոխությունները։

Ըստ հաղորդագրության` ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։ Նախատեսվում է վարորդական իրավունքի վկայական տրամադրել մոպեդ վարելու համար։Նախատեսվել է«A» կարգի, «A1» և «B1» ենթակարգերի դեպքում գործնական քննությունն ընդունել միայն ավտոդրոմներում,իսկ դրանց բացակայության դեպքում մինչև2027թվականը՝իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ավտոճանապարհներին կամ փողոցներում։

«B» կարգի դեպքում` միայն իրական պայմաններում։ Մյուս բոլոր կարգերի և դրանց ենթակարգերի դեպքում իրականացնել և´ ավտոդրոմներում, և՛ երթևեկության իրական պայմաններում, իսկ մինչև 2027 թվականը ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։

«A»,«B» և «BE» կարգերի, ինչպես և «A1» և «B1» ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու, վկայականը փոխանակելու կամ վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձն անցնում է բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական վիճակ։ Այդ անձինք նաև բժշկական հավատարմագրում կանցնեն, եթե լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։

«C»,«D»,«T»և«CE»,«DE»կարգերի,«C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական առաջին անգամ ստանալուհամար դիմողանձինք պետքէ ճանապարհային ոստիկանություն ներկայացնեն բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք:

Իսկ եթե անձը դիմել է հիշյալ կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վկայականը փոխանակելու կամ վկայականի կրկնօրինակ ստանալու համար,ապա պետք է անցնի բժշկական հավատարմագրում,եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է,որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական վիճակ։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու, վկայականը փոխանակելու կամ վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, օտարերկրյա քաղաքացիները` անձը հաստատող,ինչպես և Հայաստանում օրինականբնակությունը հավաստող փաստաթուղթ`կացության քարտ, քաղաքացիություն չունեցող անձինք` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ՝ կացության քարտ, փախստական ճանաչված,

ինչպես և քաղաքական ապաստանիիրավունք ստացածանձինքպետքէ ներկայացնենկոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ապաստան հայցող անձինք`ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,իսկ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականները պետք է ներկայացնեն ժամանակավոր ապաստանի վկայական:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика