Ադրբեջանը Սեմյոն Պեգովի գործով միջնորդություն է ներկայացրել Ռուսաստանին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի գլխավոր դատախազություն իրավական աջակցության խնդրանքով՝ WarGonzo նախագծի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի նկատմամբ հետաքննության վերաբերյալ։

«Պարզվել է, որ մի քանի ԶԼՄ-ներում Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ օկուպացված տարածքներն ազատագրելու թեմայով քննարկումների ընթացքում WarGonzo նախագծի հեղինակ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սեմյոն Վլադիմիրի Պեգովը, մերձավորարևելյան և միջինասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն,

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սեմյոն Արկադիի Բաղդասարովի հետ միասին, կանխատեսումներ են արել այն մասին, թե հայերը, չցանկանալով հաշտվել պարտության հետ, հարձակումներ կգործեն ադրբեջանցի զինվորների վրա Ղարաբաղում, զանազան ռազմական գործողությունների նախապատրաստություններ են ընթանում, պարտիզանական պատերազմ կսկսվի, և այլ սադրիչ հայտարարություններ են արել»,- ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Լրագրողն իր նկատմամբ Ալիևի նման հետաքրքրությունը բացատրում է նախագծի մասնակիցների «մերկացնող աշխատանքով»։ «Ադրբեջանի գլխավոր դատախազության ոչ մի սպառնալիք չի կարող ազդել WarGonzo նախագծի աշխատանքային սկզբունքների և անձամբ մեր համոզմունքների վրա»,- գրել է Պեգովը։ Ավելի վաղ Բաքուն քրեական գործ էր հարուցել Պեգովի նկատմամբ։ Փոխանցում է ria.ru-ն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика