«Դուք դղյակ չեք տեսել, այնտեղ դղյակային որևէ բան չկա, էն ժամանակ այնտեղ աղբանոց էր, երբ քաղաքապետարանն այդ տունն ինձ հատկացրեց, այն աղբանոցի էր նման, էդ հիմա է աչք ծակում:
Մեր հարևանությամբ այնպիսի՜ տներ կան, որ մեր տունը գոմի է նման: Նախ՝ այդ տունը Մոնումենտում էլ չի»,- պարզաբանելով իր տունը ձեռք բերելու ուղիներն ու պայմանները, ասաց «Իմ քայլը» խմբակցության Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը:
Նա անդրադարձավ նաև Դավթաշենում գտնվող իր բնակարանի նախապատմությանը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում ընթանում է ԲԴԽ անդամների ընտրության հարցով արտահերթ նիստը: