Յուլասազի Արծիվ Մեսրոպը. Կռվեց առաջին օրվանից մինչև վերջին օրը, իսկ վերջում…

Մեսրոպ Գագիկի Պետրոսյան ծնվել է 07.07.1985թվին Հրազդան քաղաքում։ Ավարտելով թիվ 11 դպրոցը 2002թվին ընդունվել է Վ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ,2006թվին ավարտելով ինստիտուտը անցել է ծառայության ՊՆ զորամասում այնուհետև ծառայությունը շարունակել է ՊԲ զորամասերում։ Ունի մի շարք պատվոգրեր և մեդալներ:

Պատերազմի առաջին օրվանից գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնում եղելէ մարտի դաշտում զինվորի կողքին` մոռացության մատնելով կնոջն ու երեխաներին ովքերայդ պահին ապրում էին Մարտակերտում:Նշեմ նաևոր Մեսրոպի երրորդ աղջնակը պատերազմից մի քանի օր առաջ էր լույս աշխարհ եկել:

42օր մասնակցելով մարտական գործողություններին մայոր Պետրոսյանը մշտապես քաջալերելէ անձնակազմին բարձր պահելով նրանց բարոյահոգեբանական վիճակը:Նա իր անձնակազմի հետ խոցել է հակառակորդի մի շարք զրահատեխնիկա, կասեցրել հակառակորդի գրոհը պատճառելով նրանց մեծաթիվ կորուստներ:

Նոյեմբերի 8ին մայոր Պետրոսյանը Եղնիկներից տեղափոխվելէ Յուլասազ և շարունակել մարտնչել հակառակորդի դեմ, որտեղ և պատերազմի 43-րդ օրը ականի պայթյունից գլխի շրջանում ստացել է վիրավորում:

Մեսրոպին անգիտակից վիճակում տեղափոխել են Վարդենիսի ԲԿ այնուhետև առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխելեն Հերացի N1ՀՀ,որտեղ ախտորոշվելէ գլխուղեղի և պարանոցի ձախ կեսի միջանցիկ թափանցող բազմաբեկորային վիավորում, աչքի և ականջի 3-րդ կարգի կանտուզիա, պարանոցի առաջին ողի կոտրվածք:

Մեսրոպի նպատակնէ հնարավորինս շուտ ապաքինվել և այցելել իրզոհված զինվորների շիրիմներին և նրանց ընտանիքներին: Մեսրոպը ունի բոլորիս աջակցության կարիքը. Ցանկացողները խնդրում եմ կապ հաստատել մեզ հետ, մենք կտրամադրենք նրանց հասցն և Մեսրոպի հեռախոսահամարը: Փառք մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, Աստված պահապան մեր զինվորներին

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика