Մենք ինքներս ենք մեզ համար կին կամ ամուսին ընտրում, սակայն որպեսզի ընտանեկան կյանքում զգանք իրական զիրո բերկրանքը, նախ պետք է ճանաչել մեկ մեկու ընկերանալ, իսկ հետո միայն սիրել։
Շատերը սխալմամբ սերը շփոթում են նախնական կոնֆետա-ծաղկեփնջային շրջանը։ Չէ որ հենց ռոմանտիկան անցնում է, վարդագույն ակնոցներն ընկնում են և զույգը բախվում է հարաբերությունների առաջին փորձության հետ։ Իսկ ոմանք այդ ժամանակ համարում են, որ սերն անցել է։ Նվիրվածությունն ու համբերությունը՝ սրենք են սիրո գլխավոր հատկությունները։
Հարաբերությունների այս 7 փուլերը, ցույց կտան, թե ինչու են իսկական սերն ու իսկական հարաբերությունները ժամանակի ընթացքում ձևավորվում։
1․ Կոնֆետա-ծաղկեփնջային փուլ
Կոնֆետա-ծաղկեփնջային փուլը շարունակվում է մոտավորապես 18 ամիս։ Երբ կինն ու տղամարդը սիրահարվում են, մարմնում արտադրվում են հորմոններ, որոնք օգնում են աշխարհը տեսնել վառ գույներով: Այս ժամանակահատվածում իրենց զուգընկերոջ մոտ ամեն ինչ հրաշալի է թվում: Նրանց թվում է, թե արբեցման մեջ են: Այս ժամանակահատվածում չպետք է ճակատագրական որոշումներ կայացնեք, քանի որ այս փուլի ազդեցությունը վաղ թե ուշ կդադարի, ամեն ինչ իր տեղը կընկնի:
2. Գերհագեցման փուլ
Այս ժամանակահատվածում դուք սկսում եք սթափ նայել ձեր հարաբերություններին և ձեր զուգընկերոջը, զգացմունքների ծովը հանդարտվում է, կամաց-կամաց ընտելանում եք միմյանց: Սրա հետևանքը ձեր վարքի փոփոխությունն է. Դուք սկսում եք ձեզ ավելի հանգիստ և բնական պահել:
3․ Զզվանքի փուլ
Զվանքի փուլն անխուսափելի է ցանկացած երկարատև հարաբերությունների մեջ: Վիճաբանությունները և միմյանց թերությունների բացահայտումը բնութագրում են այս փուլին: Ձեզ թվում է, որ այս ամենից խուսափելու ամենադյուրին ճանապարհը բաժանումն է կամ ամուսնալուծությունը: Սակայն, բաժանումից հետո շուտով դիմացինի հետ կրկին կմտնեք քաղցրավենիք-ծաղկեփունջ փուլ և կսկսեք նորից անցնել փուլերը, մինչև հասնեք այս փուլին և անցնեք հաջորդին:
4. Համբերության փուլ
Այս փուլում զուգընկերները իմաստություն են ձեռք բերում: Վեճերն արդեն այդքան դրամատիկ չեն, քանի որ երկուսն էլ գիտեն, որ վիճաբանությունն ավարտվում է, և հարաբերությունները պետք է շարունակվեն: Եթե երկուսն էլ ամեն ինչ անում են համբերություն զարգացնելու համար, տարիների ընթացքում նրանց իմաստություն է գալիս: Սա է օրենքը:
5. Պարտքի կամ հարգանքի փուլ
Սա իսկական սիրո առաջին փուլն է, քանի որ մինչ այդ սեր չկար: Զուգընկերները սկսում են հասկանալ իրենց պարտականությունները ՝ մտածելով ոչ թե այն բանի մասին, թե ինչ է իրեն պարտական մյուս զուգընկերը, այլ այն բանի, թե ինչ կարող է անել և տալ իր սիրելիին:
6. Բարեկամության փուլ
Այս ժամանակահատվածում զուգընկերները շատ մոտ են դառնում միմյանց: Նրանք վստահում են միմյանց ինչպես իրենց ամենամոտ ընկերոջը: Բարեկամության փուլը ճանապարհ է բացում դեպի իսկական սեր:
7. Իրական սիրո փուլ
Նրանք շատ երկար ժամանակ գնում են դեպի իսկական սեր՝ միասին անցնելով կյանքի դժվարին փուլերը և իրավիճակները: Ճշմարիտ սերը երկնքից հանկարծակի դեպի քեզ ընկած մի բան չէ, ինչպես շատերն են հավատում: Իրական սիրո համար մարդը հասունանում է ՝ հրաժարվելով եսասիրությունից և նախապաշարմունքից: