Իմ պատկերացրած մտաորականը միշտ ըմբոստ է եղել. Քիչ անց սկսեցին անել այն ինչ…

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մի հատված նայեցի մտավորականների կամ ինչպես այլ անվանում տվեցին՝ ինտելեկտուալների այսօրվա հավաք-զրույցից։ Ընդհանրապես, երկու ձեռքով կողմ եմ, որ մտավորականությունը շատ ակտիվ լինի՝ անկախ նրանից, թե իշխանությանն է համակրում, թե ընդդիմությանը։

Ավելին, իմ պատկերացրած մտավորականը միշտ ըմբոստ է եղել, միշտ արդարության, ճշմարտության կողքին։ Թեպետ հավաքույթի որոշ մասնակիցներ ուղղակի կամ անուղղակի վերլուծեցին նաև հանրային հաղորդակցության մեջ 17+-ի թույլ տված սխալները, քիչ անց ուղղակի սկսեցին անել այն, ինչ 17-ը․․․

սպառնալից արտահայտություններ սփյուռքի մի հատվածի հասցեին, ապա վիրավորանքներ հասարակության տարբեր հատվածների հասցեին․․․ Դեհ, իսկ Հայաստանի քաղհասարակության ֆինասավորման մասին ասված մտքերն ուղղակի ահաբեկիչ էին, էլ չասած՝ շատ դեպքերում միջնադարյան ինկվիզիցիոն ․․․․

Եվ ամենևին զարամանալի չպետք է լինի, որ մտավորականի կամ ինտելեկտուալի կողմից նման խոսքը ամենևին հրապուրիչ չի լինելու առաջադիմություն, զարգացում, առաջընթաց պահանջող հասարակության համար։

Փաստորեն, մեր հասարակությունն ավելի լավ գիտի, որ հենց դա է անվտանգության գրավականը, քան մեր մտավորականությունը։ Տխրեցնող էր․․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика