Չարենցի նախկին կինը բացում է սկանդալային փակագծերը…Նա խաղամոլ է ստախոս և …

Հումորիստ, դերասան Չարենցը, նույն ինքը` Կարեն Սահակյանը, 2014 թվականին ամուսնացավ գերմանաբնակ հաջողակ մոդել, ատամնաբույժ և կոսմետոլոգ Աննա Զաֆարյանի հետ:

Երեկ մամուլում լուր տարածվեց, որ Կարենն ընտրյալ ունի և պատրաստվում է հարաբերությունները օրինականացնել երգչուհի Ալյա Սեդրակյանի հետ և լուրեր է տարածում, որ ինքն է բաժանվել Աննայից:

BlogNews.am-ի հետ զրույցում Չարենցի նախկին կինը պարզաբանեց բաժանության պատճառը. «Շատ բան չեմ կարող ասել` Կարենը լավ դերասան է, բայց ոչ թե բեմի վրա, այլ՝ իրական կյանքում: Ես եմ ամուսնալուծվել նրանից, իսկ հիմնական պատճառը նրա ստախոսությունը, խաղամոլությունը և շահամոլությունն էր»:

Իսկ խոսելով Ալյայի մասին` նա նշեց. «Մարդիկ չարացած են նրա հանդեպ, բայց ես ուզում եմ նրան պաշտպանել և ասել, որ նա կապ չունի մեր ամուսնալուծության հետ»:

Աննան և Կարենը միասին անգամ մեկ տարի չապրեցին: 2015 թվականի ամռանը Աննան վերադարձել է Գերմանիա. «Ես բնակվում և աշխատում եմ Բեռլինում, ես կապ չունեմ Կարենի հետ և երջանիկ եմ իմ այստեղի կյանքով»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика