Բայդենի գնահատականը Արցախում Թուրքիայի արածին. Անընդունելի է Երբ նրանք…

«Անընդունելի է, երբ մեր ռազմավարական կամ, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցը իրականում գործակցում է մեր գլխավոր ռազմավարական մրցակցի՝ Ռուսաստանի հետ», ԱՄՆ Կոնգրեսում իր թեկնածության քննարկմանը պատասխանելով սենատորների հարցերին, ասել է Էնթոնի Բլինքենը, որին Ջո Բայդենն առաջադրել է Պետքարտուղարի պաշտոնի համար:

ԻսկԹուրքիայի դերի և մասնավորապես ղարաբաղյան պատերազմի համատեքստում դերակատարման մասինհարցը ուղղելէ սենատոր Մենենդեսը, որն,ինչպես հայտնի է,հայամետ համարվող սենատորներից է: Էնթոնի Բլինքենի պատասխանը առաջին հայացքից բավականին հստակ է, մյուս կողմից,սակայն, խորքային դիտարկման պարագայում առաջանում են հարցեր: Մասնավորապես, Արցախի դեմ պատերազմում Թուրքիան գործել է այնպես, ինչպես կակնկալեր ԱՄՆ իր ռազմավարական դաշնակցի՞ց, թե՞ ոչ:

Պատերազմը համընկավ ԱՄՆ նախագահի ընտրության ամենաթեժ, եզրափակիչ փուլին, ընդ որում՝ հատկանշական է, որ փաստորեն դադարեց հենց ընտրությունից անմիջապես հետո՝ նոյեմբերի 8-ին ընտրությունն էր, իսկ 9-ին հայտնի եռակողմ համաձայնագիրը: Թե՛ Ջո Բայդենը, թե՛ անգամ Թրամփն ու իր վարչակազմը փորձեցին անել մի քանի հայանպաստ հայտարարություն՝ հասկանալիորեն պայքարելով ձայների համար, մասնավորապես Կալիֆոռնիայում:

Բանն այն է, որ այնտեղ կոմպակտ բնակվող հայկական մեծ համայնքը տեսակարար կշռով նշանակալի ծավալ է Կալիֆոռնիայի նահանգում՝ արդյունքի տեսանկյունից: Իսկ Կալիֆոռնիան ԱՄՆ նախագահի ընտրական սխեմայում ամենաշատ ընտրիչ տվող նահանգներից է՝ 58 ընտրիչ, և այդ նահանգում հաջողության համար պայքարը միշտ լինում է բավականին ինտենսիվ:

Այժմ, երբ նախընտրական կրքերը հետևում են, ինչպես է գնահատում ԱՄՆ նոր վարչակազմը Կովկասում Թուրքիայի հաստատած փաստացի նոր ստատուս-քվոն, դրա ձևավորման ընթացքն ու հեռանկարը: Բլինքենի պատասխանը այդ հարցում բավականին հարաբերական է, որովհետև Թուրքիան,օրինակ,ի հեճուկս ԱՄՆ զգուշացումների,Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական գործարքէ կնքում Ս-400ՀՕՊ համակարգերի առումով, մյուս կողմից,սակայն, Թուրքիան պատերազմ է սկսում Ռուսաստանի դաշնակից Հայաստանի անվտանգային համակարգի ողնաշար Արցախի դեմ և հիմնավորապես փոխում Կովկասի ստատուս-քվոն՝ Իրանի հյուսիսային սահմանից փաստորեն հեռացնելով Ռուսաստանին:

Մոսկվան այդ սահմանին ուղիղ չի էլ եղել,սակայն այդ սահմանին ավելի քան 100կմ հայկական վերահսկողությունը,մեծ հաշվով,նշանակում էր Ռուսաստանի վերահսկողություն նաև, հաշվի առնելով Հայաստանի վրա ՌԴ ազդեցությունը հատկապես ուժային բլոկի առումով՝ բանակ և ԱԱԾ: Ստացվում է, որ Թուրքիան պատերազմ սկսելով Արցախի դեմ, ԱՄՆ ռազմավարական մրցակից Ռուսաստանին հեռացրել է Իրանի հյուսիսային սահմանից, որը ռազմավարական գոտի է ԱՄՆ համար, անկասկած:

Բայդենի վարչակազմը գոհէ այդ դասավորությունից,ռազմավարական կամ,այսպես կոչված,ռազմավարական դաշնակից Թուրքիայի գործողության արդյունքից:Այն,որ Թրամփի վարչակազմը թույլ է տվել Անկարային ձևավորել այդ արդյունքը, կասկածից վեր է: Իսկ Ջո Բայդենի վարչակազմը թույլ կտա՞Թուրքիային ամրացնել կամ ամրապնդել այդ արդյունքը քաղաքական,անգամ իրավա-քաղաքական իմաստով,թե՞ԱՄՆ-ն այժմ կփորձի անելքայլեր,որոնքիր ազդեցությունը կտարածեն Թուրքիայի,հետևաբար նաևԹուրքիայի սանձազերծած պատերազմովթուրքական վերահսկողության տակ անցած Իրանի հյուսիսային սահմանի՝Արցախի կորցրած տարածքների հանդեպ:Մեծ հաշվով, ԱՄՆ ազդեցության աճը հարաբերականության մեջ, այդուհանդերձ, Թուրքիայի համար կարող է լինել զսպող հանգամանք, ինչի համար, իհարկե, պահանջվելու է նաև Հայաստանի և ԱՄՆ հայկական կազմակերպությունների արդյունավետ աշխատանք Վաշինգտոնի հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика