Դե հիմա պինդ բռնվեք ու լսեք… Թաքնված ԴԱՎԱՃԱՆՆԵՐ… Ալիսա Սողոմոնյան

Ալիս Սողոմոնյանը գրում է. ԹԱՔՆՎԱԾ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ: Հակաիշխանական լրատվամիջոցներն օրն ի բուն անդադար շարունակում են բզկտել իշխանությանը՝ պղծելով մեդիադաշտը, եթերը լցնելով ապազգային կեղծ, քրեածին արժեքներ կրող հաղորդումներով: Շարունակում են սուտը, կեղծիքը տարածել՝ հասարակական կարծիքի ձևավորման վրա թշնամական հսկայական ազդեցություն թողնելով:

Ի գիտություն ընդունենք, որ բոլոր հեղափոխությունների պատմության մեջ հեղափոխականի առաջին անելիքը լրատվամիջոցներին օրենքի ուժով զսպաշապիկ հագցնելն է եղել: Բայց, դժբախտաբար, 2018-ի թավշյա հեղափոխության լիդերներն անտեսեցին այդ կարևոր հանգամանքը, և դրա արդյունքում երկրում շարունակում են անարգել գործել կառավարությանն ու ժողովրդին վարկաբեկող, հայրենիքի անվտանգությանը սպառնացող, ստահոտ, կեղծ նյութեր տարածողները:

Պետական ինչ-որ մի կառույց կա, որը կոչվում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով»: Ձրիակերների մի թայֆա է սա, որն ունի յոթ անդամ և հարկատուների հաշվին պահպանվող ծառայողների հսկայական թվակազմ: Ո՞ւմ շահերն է պաշտպանում պետական կառույց համարվող այս հանձնաժողով կոչվածը: Ընդդիմությա՞ն, որ ընդհատակից ղեկավարվում է հանցագործ ռոբիկ քոչարյանի հրահանգներով ու տրվող կաշառքներով:

Այո, միանշանակ է, որ ընդդիմության շահերի պաշտպանն է հիշյալ կառույցը՝ իր տխրահռչակ ղեկավար տիգրան հակոբյանով ու անդամներ արմեն մկրտչյանով, դավիթ ամալյանով, կորյուն առաքելյանով, հայկ քոթանյանով, ռոլանդ շառոյանով ու վլադիմիր օհանյանով: Այս թայֆան օրերս հավաքվեց և լիցենզավորման իր «дабро»-ն տվեց այն հեռուստաալիքներին ու կայքերին, որոնք սնվում են քոչարյան ռոբիկի և ընդդիմադիր այլ ղեկավարների թալանած գումարներով:

Ծախված լրագրողներով լեցուն այդ լրատվամիջոցները, շնորհիվ վերը նշված թայֆայի «дабро»-յի, ազատ ու անկաշկանդ կշարունակեն թշնամական իրենց գործունեությունը: Իսկ ներկա կառավարության պետքն էլ չի, որ այդ հանձնաժողովում նստած են իր դեմ, ասել է, թե ժողովրդի դեմ գործող դավադիր ուժերի ներկայացուցիչներ: Վերջիններս նիստ արեցին ու որոշեցին, որ ավանդույթներով ու բանիմաց լրագրողներով հարուստ «Ա1+» ընկերությունը չպիտի տեղ ունենա լրատվության հանրապետական ծածկույթում:

Այսինքն, շարունակվում է քոչարյան ռոբիկի կողմից այս ընկերության դեմ տարիներով տարված հալածանքն ու թշնամական վերաբերմունքը: Դե հիմա պինդ բռնվեք, հարգելի ընկերներ, երբ իմանալու եք, թե ինչ ալիքներ ստացան բարձր նիշեր: Այս հանձնաժողովական կոչվածները բարձր նիշեր պարգևեցին «TV 5»-ին, որը ներկա կառավարության դեմ ամենաստոր հերյուրանքները տարածողն է: Բարձր նիշեր ստացան նաև դաշնակների խոսափող «Երկիր մեդիա»-ն, «Բարգավաճի» գագոյի փողերով գործող «Կենտրոն» հեռուստաընկերությունը և էլի շատերը, որոնք թունդ ընդդիմադիրներ են:

Չշարունակեմ հանձնաժողովականների՝ նողկանք առաջացնող դավաճանական մյուս որոշումները: Այդ հանձնաժողովական կոչված 7 անդամների մեջ հեղափոխությունից հետո անգամ մնաց նախկիններին ծառայելու ստրուկի հոգեբանությունը: Նրանք ո՛չ մի բանով չտարբերվեցին գրիգոր ամալյան կոչվող այն նախկին տականքից, որը մարդասպանությունների սովոր ռոբիկ քոչարյանի հայատյաց տիրապետության տարիներին ղեկավարում էր այդ հանձնաժողովը և ամեն քննության ժամանակ «Ա1+»-ի ներկայացրած հայտին «մեկ» գնահատական էր նշանակում:

Այդպես էր նրան հրահանգված: Եւ սրա՛նց են այդպես հրահանգել, որ անարգել գործելու թույլատրեն միայն թշնամական լրատվամիջոցներին: Ողբամ ձեզ: Այս տխրահռչակ հանձնաժողովականների մեջ երկրի շահը չի խոսում, այլ՝ քծնանքն ու կաշառքը: Սրանցից յուրաքանչյուրը պատմության մեջ կմնա որպես դավաճան, ինչպես այն սրիկա գրիգոր ամալյանն էր:

Փաստորեն, ստացվում է, որ սրանք ծածուկ համագործակցում են անհայրենիք և սրբապիղծ նախկինների հետ: Ապացույցը՝ նրանց կայացրած այս վերջին, հակաժողովրդական որոշումը: Հայաստանում հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող լիազոր մարմնի ղեկավարն էլ, անդամներն էլ մնացին հների ճորտերը՝ թույլատրելով գործել դավաճան լրատվամիջոցներին, որոնց նյութերն օգտագործում է նաև մեր երկրի ոխերիմ թշնամին:

Մենք կրակն ենք ընկել, որ թավիշային հեղափոխությունը լիցենզիա ունեցող որոշ կայքերի սանձարձակության դեմ դեռևս իր անզորությունն է ցուցադրում նաև այս հանձնաժողովականների՛ միջոցով: Իհարկե, սրանք պիտի կանաչ լույս վառեն ժողովրդին ու ներկա իշխանությանը շարունակ սաբոտաժի ենթարկող լրատվամիջոցների առաջ: Սրանց որոշումը աճպարարություն և խաբեբայություն է: Սրանք, իրենց ազգադավ գործունեությամբ, համալրել են դավաճանների շարքերը, և շա՛տ ավելի վտանգավոր են, ինչպես շարունակում է վտանգավոր մնալ դատաիրավական համակարգը:

ժամանակը չէ՞, արդյոք, որ Ազգային ժողովը վերանայի իր կողմից ընտրված այս հանձնաժողովի լինել-չլինելու, կամ էլ ներկա դավաճան ղեկավարին ու անդամներին այդտեղից ռադ անելու մասին:
Ես դատապարտում եմ ձեր ազգադավ կեցվածքը, ընկեր հանձնաժողովականներ: Ձեր այս վերջին որոշումը ժողովրդավարության խայտառակությունն է և բռնաբարությունը: Ամո՛թ ձեզ, ազգադավ գործիչներ: Իս դո՛ւք թավիշից վերջապես դուրս եկեք, հեղափոխական հարգելի ընկերներ և միջավայրը մաքրեք կեղտից ու հնի մնացուկների ճորտերից: Բավակա՛ն է հապաղեք:

Ալիս Սողոմոնյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика