Մեկ վայրկյան անգամ չէի կարող մնալ այնտեղ որտեղ դավաճան ստահակներն են. Քաղաքացիները լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը

Հանդիսատեսից մի քանիսն այսօր լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ Պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին ներկա է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: «Հենց նոր լքեցի Արամ Խաչատրյան համերգասրահը։ Վայրկյան անգամ չեմ կարող մնալ այնտեղ, որտեղ դավաճան ստահակներն են։ Աննա-Էրատոն որոշել էր մոսկովյան Տուրանդոտից հետո Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը վայելել։

Մեծ ջանքեր պահանջվեցին ինքնատիրապետումս չկորցնելու համար»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է ArmNews FM ռադիոընկերության տնօրեն, քաղաքական մեկնաբան Լիլիթ Թումանյանը։ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը նույնպես լքել է դահլիճը։ Ֆեյսբուքյան իր էջում էլ գրել է․

«Որոշեցի մի քիչ կտրվել այս աղետալի իրականությունից և ընդունել ընկերներիս հրավերը ու լսել Պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, ի դեպ այս հրաշք կոլեկտիվը 15 տարեկան է։ Ցավս այն է, որ դավաճանների ընտանիքը մեզ ուղեկցում է ամենուր, էս տիկին Էռատոն իր երեք դուստրերի հետ խլեց իմ երեկոն, այս տիկինը շարունակում է կայֆեր֊կայծերը ու հենց հիմա էլ համերգի վայրում է ու լավ ծափ է տալիս։ Զզվելիներ, սրիկաներ, անամոթ պադոշներ, ձեր երեսը դաբախանու կաշվից է, ո՞նց եք մարդամեջ մտնում, ի՞նչ երեսով…հիշե՛ք, մենք ենք մեղավոր…»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика