Հինգ արդյունավետ մեթոդ անմիզապահության դեմ պայքարի համար

Անմիզապահությունը բավական տարածված խնդիր է ինչպես կանանց,այնպես էլ տղամարդկանց շրջանում։ Սա բավական ինտիմ խնդիր է, որը կարող է լուրջ բարդույթների պատճառ դառնալ,ուստի դրա դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել ու հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել խանգարումից ազատվելու համար։ MedikForum.ru կայքը ներկայացրել է մի քանի պարզ ու արդյունավետ քայլ, որոնք կօգնեն պայքարել անմիզապահության դեմ։

Փոխել կենսակերպը

կենսակերպն ու սովորությունները փոխելը կարող է շատ արդյունավետ լինել անմիզապահության երկու տեսակի դեմ պայքարի համար։ Առաջին հերթին այն օգնում է ազատվել սթրեսային անմիզապահությունից,որի դեպքում ակտիվ շարժումները,այդ թվում նաև ծանրություն բարձրացնելն ու փռշտոցը,լուրջ ճնշում են գործադրում միզապարկի վրա՝հանգեցնելով մեզի արտահոսքի։Բացի այդ,այն շատ արդյունավետէ նաև հիպերակտիվ միզապարկի համախտանիշի դեպքում, որի ժամանակ հիվանդները դժվարանում են վերահսկողության տակ պահել միզելու ցանկությունը։ Նման դեպքերում կենսակերպի ու սովորությունների անգամ չնչին փոփոխությունը կօգնի զգալի բարելավել վիճակը։

Մարզել միզապարկն ու վերահսկողության տակ պահել օրգանի աշխատանքը

Միզապարկը մարզելն ու դրա աշխատանքը մշտական վերահսկողության տակ պահելը ևս կօգնի ազատվել անմիզապահությունից։ Հարկավոր է հատուկ օրագիր հատկացնել, որում մանրամասն կգրանցվի հեղուկի գործածությունն ու միզելու հաճախականությունը։ Սա թույլ կտա ճիշտ ներկայացնել խնդիրը բժշկին, ինչն էլ կօգնի մասնագետին հեշտությամբ ախտորոշել խնդիրն ու նշանակել բուժումը։ Բացի այդ, շատ կարևոր է նաև միզապարկը մարզելը, իսկ այս հարցում հիանալի մարզում կարող է լինել պետքարան հաճախելու հաճախականության նվազեցնումը, ինչը սկտիպի միզապարկին ավելի շատ հեղուկ կուտակել ու պահել։

Կատարել կոնքի հատակն ամրապնդող վարժություններ

Այս վարժություններից ամենահայտնին ու արդյունավետը համարվում է Կեգելի վարժությունը, որը թույլ է տալիս ամրապնդել ու մարզել կոնքի հատակի մկանները։Անմիզապահությունից ազատվելու և նմանխնդրի զարգացումից խուսափելու համար այս վարժությունը հարկավորէ կատարել հնարավորինս հաճախ։

Հրաժարվել վնասակար սովորություններից

Ծխախոտը խիստ բացասաբար է անդրադառնում բրոնխների վրա, ինչն էլ ստիպում է մարդուն հազալ, մինչդեռ հաճախակի հազը կարող է դառնալ անմիզապահության պատճառ, քանի որ այն գրգռում է միզապարկի մկանները։ Նման խնդրի դեպքում ծխախոտից հրաժարվելը կարող է անչափ դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ Բացի այդ, հարկավոր է սահմանափակել նաև ալկոհոլի, քաղցր ըմպելիքների ու կոֆեինի գործածությունը, ինչը ոչ միայն կանխում է անմիզապահությունը, այլև պայքարում է ավելորդ քաշի կուտակման դեմ։

Ճնշել միզելու ցանկությունը

Այս դեպքում խոսքը միզապարկը վերահսկողության տակ պահելու մասին է, ինչը ևս կօգնի ազատվել անմիզապահությունից։ Եթե միզապարկը լիովին լցված չէ, ապա հարկավոր է զսպել միզելու չնչին ցանկությունն ու շեղել ուշադրությունը։ Նման դեպքերում շատ արդյունավետ կարող է լինել Կեգելի վարժությունն ու շնչառական վարժությունները, որոնք հանգստացնում են ու թույլ են տալիս ազատվել միզելու ցանկությունից ու վերահսկողության տակ պահել միզապարկի աշխատանքը։

Այս պարզ ու արդյունավետ մեթոդները կօգնեն հեշտությամբ պայքարել անմիզապահության դեմ, սակայն հարկ է հիշել, որ այս խնդիրը կարող է պայմանավորված լինել տարատեսակ բարդություններով ու օրգանիզմում որոշ համակարգերի կամ օրգանների աշխատանքի խանգարումներով, ինչպես նաև կարողէ ինքը դառնալ նման խանգարումների զարգացման պատճառ,ուստի այն անուշադրության մատնելը կամ ինքնաբուժությամբ զբաղվելըկարողէ վտանգավոր լինել։Նման դեպքերում խնդիրներից խուսափելու համար հարկավորէ անպայմանդիմել մասնագետին ու բուժզննում անցնել, քանի որ միայն փորձառու մասնագետը կարող է պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի անվնաս ու արդյունավետ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика