Տիգրան Սարգսյանը առաջարկության շնորհիվ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրելէ հրամանագիր,ըստ որի փետրվարի մեկից մինչև մարտի մեկը ներառյալ Հայաստանի ևԲելառուսի քաղաքացիները հնարավորություն կունենան մեկնելՌԴ՝անձը հաստատող փաստաթղթի և կորոնավիրուսայինվարակի բացակայության մասին հետազոտության առկայության պարագայում, որը պետք է երևա «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հեռախոսային հավելվածի միջոցով։

Անցած տարվա սկզբին,երբաշխարհում սկսեց մոլեգնել կորոնավիրուսային համավարակը,գրեթեբոլորերկրները սկսեցինփակելիրենց սահմանները՝ հավելյալ ռիսկերից խուսափելու համար։ Բացառություն չէր նաև Ռուսաստանի Դաշնությունը, որի հետ օդային հաղորդակցության փակումը Հայաստանի և ՀՀ քաղաքացիների համար հսկայական խնդիրներ ստեղծեց։ Մեր երկրի բազմաթիվ քաղաքացիներ բնակվում են Ռուսաստանում, ունեն այնտեղ ընտանիքներ, աշխատանք, շատերը լուծում են սեզոնային զբաղվածության հարցեր։

ՌԴ-ի կողմից օդային սահմանների փակվելուն զուգահեռ Երևանում սկսվեցին ցույցեր ու բողոքի ակցիաներ, որոնցով ՌԴ մեկնել ցանկացողները կառավարությունից պահանջում էին օր առաջ լուծել սահմանների վերաբացման խնդիրը։ Իրավիճակը շատ դեպքերում այնքան էլ լարվում, որ հասնում էր ոստիկանության հետ բախումների և հացադուլի։

ՌԴմեկնել ցանկացող քաղաքացիների թիվը,ըստ որոշ տվյալների,հասնում էր արդեն 10 հազարի այն ժամանակ, երբ Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը, որը ղեկավարում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, առաջարկեց ստեղծել մի այնպիսի հեռախոսային հավելված, որի շնորհիվ օդային հաղորդակցությունը Եվրասիական տարածքում կվերականգնվի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика