Մարդկային աչքն իրականում ավելի բարդ և զարմանալի է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Աչքը յուրօրինակ օրգան է, որի մասին դեռ ամեն ինչ հայտնի չէ: Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է տեսողական վերլուծիչի օգնությամբ, հետևաբար յուրաքանչյուր ինֆորմացիա աչքի մասին ներկայացնում է մեծ հետաքրքրություն։
• Մարդկային աչքն ավելի քան 10 միլիոն գույն է ընկալում,
• Աչքի եղջերաթաղանթը մարմնի միակ հատվածն է, որտեղ արյուն չի հասնում: Այն թթվածին է ստանում անմիջապես օդից,
• Աչքը, կարելի է ասել, բարձր արագություն ունեցող համակարգիչ է: Հաշվարկված է, որ մեր տեսողությունը ժամում 36 հազար բիթ է մշակում: Անդադար ընկալում, մշակում և փոխանցում ուղեղին,
• Մեր աչքի ցանցաթաղանթն ընկալում է ինֆորմացիան շրջված տեսքով, որից հետո դեպի ուղեղ ուղարկում շրջակա աշխարհի պատկերը հակառակ տեսքով,
• Աչքերը կառավարող մկանները օրգանիզմի ամենաակտիվ մկաններն են,
• Արցունքները, կախված նրանից, թե ինչի արդյունքում են առաջացել (ուրախություն, տխրություն կամ արտաքին ազդակներ), տարբերվում են բաղադրությամբ:
• Ցանցաթաղանթն ունի և՛ կարմիր, և՛ կապույտ, և՛ կանաչ ընկալիչներ, սակայն կարմիր գույնը տարբերել անհնար է: Կրկին ուղեղը գործն իր ձեռքն է վերցնում և ստացված դեղնականաչավուն և կապտականաչավուն երանգը փոխակերպում կարմիր գույնի,
• Կյանքի առաջին մեկ տարում աչքերի գույնը կարող է փոխվել,
• Կանաչ գույնը հազվադեպ հանդիպող գույն է,
• Սկզբնապես մարդկանց աչքերի գույնը դարչնագույն է եղել, կապույտ աչքերը հայտնվել են 6000 տարի առաջ մուտացիայի արդյունքում,
• Մարդը չի կարող փռշտալ՝ բաց աչքերով,
• Մարդու և շնաձկան եղջերաթաղանթները այնքան նման են, որ հավասարապես օգտագործվում են փոխպատվաստման համար,
• Աչքն ունի 107 միլիոն բջիջ, որոնցից յուրաքանչյուրը զգայուն է լույսի նկատմամբ,
• 12 տղամարդկանցից մեկը չի տարբերում գույները,
• Աչքն ավելի արագ է, քան ամենալավ տեսախցիկները,
• Աչքերն օգտագործում են ուղեղի ունակությունների մոտ 65%-ը՝ շատ ավելին, քան մնացած օրգանները,
• Մարդիկ տեսնում են ուղեղով, այլ ոչ թե՝ աչքերով,
• Տիեզերագնացները չեն կարող արտասվել տիեզերքում` ձգողության ուժի բացակայության պատճառով: Արցունքները վերածվում են փոքր գնդիկների ու մրմռացնում աչքերը:
Ձեր ուղեղի աջ կիսագունդը փորձում է ասել բառը այն ժամանակ,երբ ձախը փորձում է կարդալ այն…(4 տարեկան երեխայի մոտ դա ստացվում է)…