Հայրը մահից առաջ տղային ասած․ Այս ժամացույցը 200 տարեկան է բայց մինչ նվիրելը գնա խանութ և հարցրա ինչ արժի այն

Հայրը մահից առաջ իր տղային ասաց. — Այս ժամացույցը նվիրել է քո նախապապը, այն 200 տարեկան է, բայց մինչ քեզ նվիրելը, գնա առաջին պատահած ժամացույցների խանութ և հարցրու թե ինչ արժե այս ժամացույցը։

Տղան գնաց, իսկ հետո վերադարձավ և ասաց. — Ժամագործը ասաց, որ կվճարի 5 դոլլար , որովհետև այն շատ հին է։ Հայրը տղային ասաց. — Այդ դեպքում գնա դիմացի սրճարան և նույն հարցը տուր նրանց։ Տղան գնաց և վերադարձավ նույն պատասխանը լսելով։ Հայրը նորից խնդրեց , որ տղան գնա և գինը հարցնի, բայց այս անգամ թանգարանում։

Նորից տղան գնաց ու վերադարձավ , բայց այս անգամ ժամացույցը գնահատել էին 1 միլիոն դոլլար։ Հայրը պատասխանեց զարմացած տղային.

— Ես պարզապես ուզում էի , որ իմանայիր, որ ճիշտ միջավայրը ճիշտ է գնահատում քո արժեքը։ Մի դժգոհիր այն միջավայրից որում քեզ չեն գնահատում և միշտ փնտրիր այն միջավայրը, որում քեզ կգնահատեն։

Միշտ քո արժեքը իմացիր!

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика