Ինչպես հագուստն արդուկել առանց արդուկի

Ոչ բոլորին է դուր գալիս արդուկելու գործընթացը։ Բացի այդ կան նուրբ գործվածքներ, որոնց չի կարելի արդուկել։ Նման դեպքերի համար կան բազմաթիվ հեշտ ու արագ մեթոդներ, թե ինչպես հարթեցնել հագուտը, առանց արդուկի ու արդուկելու։ ներկայացնենք դրանցից մի քանիսը։

1․ Որպեսզի հագուստը ճմրթված չլինի, այն լվալուց հետո ուղղակի պետք է ճիշտ չորացնել։ Դրա համար մի մզեք գործվածը և պարզաջրելուց հետո անմիջապես կախեք այն ու հնարավորինս ուղղեք ձեռքերով։

2․ Գոլորշիացումով։ Եթե չունեք հատուկ սարք, ապա կարելի է նաև արդուկել սովորական գոլորշով։ Թասիկի մեջեձման ջուր լցրեք և ճմրթված հագուստը ուսերից կախեք դրա վրա այնպես, որ այն մոտ լինի գոլորշուն։ Որոշ ժամանակ անց շորի ծալքերը կհարթվեն։ Եթե գործվածքը խոնավացած կլինի, թողեք այն սենյակում 20 րոպե կախված վիճակում և արդուկված շորը պատրաստ է։

3․ Եթե ձեռքի տակ արդուկ չունեք, ապա դրան արտակարգ ձևով կփոխարինի մետաղյա բաժակը։ Լցրեք նրա մեջ եռման ջուր ու սկսեք արդուկել հագուստը։ Արդյունքը կգոհացնի Ձեզ։

4․ Պատրաստեք հատուկ լուծույք։ Դրա համար հավասար հարաբերությամբ իրար խառնեք 9%-անոց քացախ, ջուր և կոնդիցիոներ սպիտակեղենի համար։ Լուծույթը լցրեք պուլիվիզատորի մեջ ու փչեք ճմրթված հատվածների վրա։ Քացախը հիանալի կերպով հարթեցնում է գործվածքը և հետք չի թողնում նույնիսկ բաց գույնի շորերի վրա։

5․ Տաք եղանակի կարելի է ուղղակի շորը հագնել խոնավ վիճակում և այն կուղղվի հենց Ձեր հագին։ Բացի այդ այս կերպ նույնիսկ նեղացած հագուստն է ձգվում ու դառնում Ձեր չափով։ Եթե հագուստը նուրբ ու բարակ կտորից է, ուղղակի թրջեք ձեռքերը և հարթեցնելով քսեք շորի ճմրթված մասերին ու այն կհարթվի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика