Հայերը միակ ազգն են աշխարհում որ նամակ են գրել Հիսուսին ու նրանից պատասխան ստացել. Ինչ է գրված եղել այնտեղ

«Հայերս միակ ազգն ենք աշխարհում, որ նամակ ենք գրել Հիսուսին եւ նրանից պատասխան ստացել»․ ասում է Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Շիրակի Թեմի Առաջնորդը։

Այո՛, Աբգար թագավորը նամակ է գրել Փրկչին եւ հրավիրել իր մոտ. «…Լսեցի, թե հրեաները Քեզանից դժգոհում են եւ ուզում են Քեզ չարչարել, բայց ես մի փոքր եւ գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»:

Աբգարի սուրհանդակ Անանը բերում է Հիսուսի կենդանագիր պատկերը եւ Տիրոջ հրամանով Թովմաս Առաքյալի գրած պատասխան նամակը. «Երանի նրան, ով Ինձ հավատում է` Ինձ տեսած չլինելով, որովհետեւ Իմ մասին այսպես է գրված, թե ովքեր Ինձ տեսնում են, Ինձ չեն հավատա, իսկ ովքեր Ինձ չեն տեսնում, կհավատան եւ կապրեն:

Իսկ որ դու Ինձ գրեցիր, թե գամ քեզ մոտ, Ես այստեղ պետք է կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ: Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբառնամ Նրա մոտ, Ով Ինձ ուղարկեց, եւ երբ համբառնամ, քեզ մոտ կուղարկեմ Իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի եւ կյանք շնորհի քեզ եւ քեզ հետ եղողներին»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика