Հորոսկոպի այն նշանները ովքեր երկար տարիներ առաջընթաց չեն ունեցել 2021-ի ապրիլին հնասրավորություն կտրվի կայանալու

Իսկ ինչ է սպասվում 2021թվականին՝ համաստեղության տարբեր նշանների տակ ծնվածներին «Իրավունքը» խնդրել է կանխատեսել աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհանիսյանին

ԽՈՅԵթե12 ամիսները բաժանենք 3 փուլի,ապա առաջին4ամսվա ընթացքում այսնշանի ներկայացուցիչները պետքէ պահպանեն խոսքիուժը,մարդկանց հետ ճիշտ շփման եզրեր գտնեն: Հաջորդ 4 ամսվա ընթացքում տարին կամփոփեն մի շարք իրադարձություններով,որոնք, կարծես թե,դուրս կլինեն վերահսկողությունից: Դրանք ճակատագրական իրադարձություններն են, որոնք փոփոխության ենթակա չեն եւ պետք է ընդունել առանց պայքարի ու էներգիայի կորստի:

ՑՈՒԼ. Նշանի ներկայացուցիչների համար 2021-ը բավական բարենպաստ, ուրախություններով լի տարի կլինի: Արիության դրսեւորումը շատ կարեւորէ,նախաձեռնող բնավորությանը ամեն կերպկաջակցի տարվա հովանավորը եւ կբերի նրան նյութական ձեռքբերումներ: Շատ ճանապարհներ հեշտությամբ կբացվեն հենց իրենք, շատ գործեր հաջողությամբ կավարտվեն, ընտանեկան հարաբերությունները կշտկվեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ.Տարին կսկսեն միփոքր բարդ,որովհետեւ կլինեն իրադարձություններ,որոնք դուրսկմղվեն վերահսկողությունից Բայցպետքէ դրանք ընդունելով`գնալառաջ,չկորցնել լավատեսությունը:Կարևորէմեծ ուշադրություն դարձնելընտանեկան փոխհարաբերություններին եւ շփումների կարգավորմանը:

ԽԵՑԳԵՏԻՆ.2021 թվականի ապրիլից նշանի ներկայացուցիչներին, որոնք երկար տարիներ առաջընթաց չեն ունեցել, հնարավորություն կտրվի կայանալ ֆինանսական դաշտում:

ԱՌՅՈՒԾ. Առաջին 4 ամսվա ընթացքում բարենպաստէ լուծել ընտանեկան խնդիրները: Հաջորդ 4 ամիսը հնարավորություն կընձեռի հարմարվել նոր իրավիճակներին, կլինի մեծ էներգիայի կուտակում: Տարին կեզրափակվի կուտակված ամբողջ լավատեսությամբ, բայց կարեւոր է տարվա մեջ պահպանել բարձր տրամադրվածությունը եւ լսել սրտի ձայնին:

ԿՈՒՅՍ. Փոփոխությունները նյութական դաշտում շատ շոշափելի կլինեն, լավատեսությունը պետք է պահպանել ցանկացած իրավիճակում:Գործերը հաջողությամբ կնքելու հնարավորություն կտրվի,և տարին կավարտեն շատ հաջող կերպով:Տարվա2-րդփուլում հնարավոր են կտրուկ իրադարձային փոփոխություններ, որոնք չենք անվանում լավ կամ վատ:

ԿՇԵՌՔ. Տարվա լավագույն նշաններից մեկն է: Հաջողությունների հասնելու գլխավոր մեխը համարձակությունն է, այսինքն՝գործել համարձակ եւ չմոռանալ նվիրվել այն գործերին,որոնք նախաձեռնել են: Կարեւոր է հասկանալ՝ինչ նպատակներ կան եւ ինչպես հասնել դրանց, մյուս հարցերը կստացվեն ինքնաբերաբար, եւ շատ խնդիրներ կլուծվեն միանգամից:

ԿԱՐԻՃ.Նշանի ներկայացուցիչների համար նոր հնարավորություններ կստեղծվեն,դրանք կարող են տեսանելի չլինել, բայց պետք է լինել շատ ավելի զգոն, ուշադրություն դարձնել խոսքին եւ օգտվել հովանավորչությունից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ.Յուրահատուկ դրական տարի է, կլուծվեն ե՛ւ ֆինանսական, ե՛ւ անշարժ գույքի հետ կապված կարեւոր հարցերը: Տարվա ընթացքում տարբեր գործեր մեծ հաջողությամբ կպսակվեն, եւ նոր գործերի սկիզբ կլինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Կենդանակերպի այս ներկայացուցիչների համար 2020-ը ծանր տարի էր, բայց 2021-ում լավ ընթացք կլինի,որը կտեւի 8 տարի:Լավատեսությունը պետքէ պահպանել բոլոր դեպքերում,հնարավորություններ կունենան ե՛ւ ոգեւորելու,ե՛ւ ոգեւորվելու, պետք է պահպանել հավատը եւ ներշնչանքը դեպի լավը, լինել զգոն եւ չտրվել այլ էներգիաների ու հոսանքների:

ՋՐՀՈՍ.Կլինեն ռիսկային իրավիճակներ,եւ համարձակությունը շատ կարեւոր է: Իրադարձությունների ավարտը կլինի հօգուտ ջրհոսների, եթե չտրվեն տարբեր հոսանքների, գործեն համարձակ եւ ճիշտ:

ՁԿՆԵՐ. Կենդանակերպի այս ներկայացուցիչները տարվա էներգիան կրողներն են: Տարին հագեցած կլինի այնպիսի իրադարձություններով, որոնք կառուցվել են 2020 թվականին: Հնարավոր է` իրավիճակը փոքր-ինչ անկառավարելի թվա, սակայն կարեւոր է պահպանել փոխհամագործակցության մեծ դաշտը, մեկուսացված գործելն արդյունավետ չի լինի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика