Մարտի աստղագուշակը. Ինչ է սպասվում Ձեզ մարտ ամսին

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ողջ մարտը լարված կանցնի: Այն հատկապես բարդ կլինի նրանց համար, ովքեր հույս էին դրել հեշտ հաջողությունների վրա ու մտածում էին, որ իրադարձություններն իրենց հունով են ընթանալու ու ամենևին չէին պատրաստվում փոխել իրենց պլանները: Նկատի ունեցեք, որ մարտը ավելի հարմար է ոչ մեծ գործերի ու նախագծերի, քան գլոբալ ու մասշտաբային նախաձեռնությունների համար: Հաճախ ձեզ համար կարևոր կլինի հնարավորինս արագ ձեր ջանքերի արդյունքները տեսնելը: Եթե դա հնարավոր չլինի, արագ կկորցնեք հետաքրքրությունը:

Հուզական դաշտը ողջ ամսվա ընթացքում անկայուն կլինի: Երբեմն աջակցության կարիք կունենաք. լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կքաջալերի ձեզ ու օգտակար խորհուրդ կտա: Ուշադիր եղեք ձեր առողջությանը. մարտին ձեզ կսպառնան ինֆեկցիոն հիվանդությունները, այնպես որ՝ կանխարգելիչ միջոցներ հանձն առեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մարտի սկիզբը տհաճ պահերից զուրկ չի լինի, բայց բարդ կլինեն միայն առաջին մի քանի օրերը, և շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Այնպես որ՝ որոշումների ու արարքների հարցում մի շտապեք: Կարևոր գործեր սկսելու համար սպասեք բարեհարմար պահի: Դա վերաբերում է նաև լուրջ հարցերի քննարկմանը. Մարտի առաջին կիսամյակում բոլոր Ցուլերին չէ, որ կհաջողվի խուսափել տարաձայնություններից ու վեճերից:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Անցյալում կմնան վիրավորանքներն ու դժգոհությունները, ընդհանուր գործերն ու նպատակներն էլ ավելի կշատանան:

Ամսվա վերջը խոստանում է հաջող լինել գործնական տեսանկյունից: Այն հարմար է մասնագիտական խնդիրները լուծելու համար: Որոշ Ցուլերի առջև նոր հնարավորություններ կբացվեն: Օրինակ, բիզնեսին վերաբերող հին պլանները կյանքի կոչելու շանս կընձեռվի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չնայած նրան, որ ապրումների ու տագնապի համար առիթներ կծագեն, բայց մարտը ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Աշխատեք ձեզ վրա շատ բան չվերցնել, խոստումներ մի տվեք, հատկապես եթե հասկանում եք, որ դրանք կատարելը դժվար է լինելու: Ապրումները, տագնապը, հուզմունքը հաճախ կխանգարեն առաջ շարժվել ու հասնել դրված նպատակներին:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Առաջինը դրանց կհասնեն այն Երկվորյակները, ովքեր ստեղծագործ գործունեությամբ են զբաղված: Նրանք նոր գաղափարներ կունենան, որոնք շրջապատողներն ըստ արժանվույն կգնահատեն: Մեծ բեկում կարձանագրեն նրանք, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղված:

Ինտուիցիան ֆինանսական հարցերում հուսախաբ չի անի: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օգոստոսը բարենպաստ է: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք, նույնիսկ բարդ պահերին կկարողանաք խուսափել փոխադարձ վիրավորանքներից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մարտը շատ հագեցած կլինի: Ամսվա իրադարձությունները շատ բան կսովորեցնեն, կստիպեն նորովի նայել սովորական իրերին: Բացի այդ, չի բացառվում՝ հասկանաք, որ եկել է կյանքն արմատապես փոխելու ժամանակը: Սակայն վճռական գործողությունների անցնելուց առաջ պետք է նախապատրաստվել:

Ամիսը հարմար է ուսման, ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու համար: Հաճախ կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել ու տարաբնույթ փաստերից ճիշտ եզրակացություններ կանեք: Հնարավոր է հաջող զուգադիպություն, որի շնորհիվ կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, բարձրանալ կարիերայի սանդուղքներով:

Բայց նոր պարտականություններին արագ չեք հարմարվի, այնպես որ՝ արագ հաջողություններ էլ մի ակնկալեք: Առավել բարդ կլինի մարտի վերջին շաբաթը: Այդ հատվածում հնարավոր են տարաձայնություններ տանն ու աշխատավայրում, ցավալի թյուրիմացություններ, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մարտը հաջող կդասավորվի: Ամռան վերջին ամիսը շատ հետաքրքիր բաներ կբերի, հնարավորություններ կընձեռի, որոնք բաց թողնել չեք ցանկանա: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Հիմա հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչն առաջ դժվարությամբ էր տրվում: Շատ օգտակար կլինի անձնական հմայքը, ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը:

Հնարավորություն կունենաք վերադառնալ հին գաղափարներին ու կյանքի կոչել դրանք: Չի բացառվում՝ այդ հարցում օգնեն հին ծանոթները, գործընկերները կամ մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Հավանական են նշանակալի փոփոխություններ անձնական կյանքում: Նախկինում սիրելիի հետ հարաբերությունները բարդացնող տարաձայնությունները կմնան անցյալում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բավականին բարդ է լինելու: Պետք է շատ աշխատեք, լուծեք տարաբնույթ խնդիրները, արագ գլուխ հանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Մտածեք՝ արդյոք արժե ընդունել դրանք. վտանգ կա, որ ավելի շատ կկորցնեք, քան կշահեք: Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները: Ձեզանից շատ բան կսպասեն և երբեմն ստիպված եք լինելու հիասթափեցնել և՛ գործընկերներին, և՛ կոլեգաներին: Լավ է գոնե մինչև ամսվա կեսը ֆինանսական պարտավորություններով չկապվեք:

Մարտի երկրորդ կեսն առաջինից բարդ կլինի: Սակայն հուզական դաշտն այդ հատվածում ավելի կայուն կլինի, ավելի հանգիստ կլինեք ու ուժերն ապրումների վրա չեք վատնի: Ղեկավարվեք առողջ բանականությամբ ու գլուխ կհանեք բոլոր դժվարություններից:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամիսը լավ կդասավորվի: Իհարկե, դա չի նշանակում, որ այն բարդ պահերից ամբողջովին զուրկ կլինի: Բայց դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի ու կնկատեք դա: Հիմա կարող եք նոր բան սկսել. աստղերը ձեր կողմից կլինեն: Փորձեք ավարտին հասցնել այն գործը, որը երկար ժամանակ չէր տրվում ձեզ:

Աջակցություն ստանալը սովորականից հեշտ կլինի: Հաճախ ձեզ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հին կոնֆլիկտները կմնան անցյալում, ձեզ կներեն ձեր գործած սխալները: Կարող եք վերականգնել գործնական կապերն ու այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ շատ բանի միջով եք անցել: Ֆինանսական պատկերը կայուն է: Նկատի ունեցեք, որ հիմա լավ է շատ չծախսեք: Կասկածելի գործարքների ու արկածախնդրություններին մասնակցելու համար մարտը հարմար չէ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ ամիս է: Աշխատեք հետևողական գործել. հաջողության հասնելու համար դա բավական կլինի: Լավ է ուրիշների վրա հույս չդնեք. դա վերաբերում է նույնիսկ այն մարդկանց, ովքեր նախկինում ձեզ չեն հիասթափեցրել: Հիշեք, որ ձեր սեփական գիտելիքներն ու փորձն էլ բավական են դժվարությունները հաղթահարելու համար:

Մարտի կեսին կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Դա պրովոկացիաների, ոչ միանշանակ իրավիճակների ժամանակ կլինի, երբ հույզերին տրվելը կարող է շատ վտանգավոր լինել: Բացի այդ, լավագույն մտադրություններով խորհուրդներ տվող մարդիկ միայն կշեղեն ձեզ, կխանգարեն ճիշտ որոշումներ ընդունել: Մինչև ամսվա վերջը կհասցնեք սպասվածից ավելին անել, եթե ժամանակը զուր չվատնեք ու փորձեք օգտվել իրադարձությունների բարենպաստ ընթացքից: Հաջող կանցնեն գործնական ուղևորությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամիսը հեշտ չի սկսվի: Պետք է ինքնուրույն լուծեք խնդիրները, բացի այդ, ձեր օգնության կարիքը շրջապատողները սովորականից շատ կզգան: Չեն բացառվում թյուրիմացությունները, որոնց պատճառով միանգամից չի հաջողվի լուծել մասնագիտական խնդիրները, գործընկերների հետ հարաբերություններն էլ կլարվեն: Դուք բոլոր դժվարությունները սրտին շատ մոտ կընդունեք, երբեմն կկասկածեք ձեր ուժերին, կարող եք մտածել, որ նպատակին տանող սխալ ճամփա եք ընտրել:

Բայց ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Նոր հեռանկարներ կբացվեն, շանս կընձեռվի հասնել նրան, ինչի մասին նախկինում միայն երազել կարող էիք: Հիմա ձեր շանսը բաց չեք թողնի, առաջ կանցնեք մրցակիցներից ու կարևոր հաղթանակ կտոնեք: Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Նրանք, ովքեր սիրում են ձեզ, չեն հասկանա ձեր արարքների մոտիվները, իսկ դա վեճերի ու տհաճ զրույցների կհանգեցնի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մարտի սկզբին լավ է ոչ մի կարևոր բան չձեռնարկեք: Այդ հատվածում ձեզ վրա ճնշումներն ուժեղ կլինեն, շատ ուժեր կխլի մրցակիցների ու անբարենպաստ պայմանների դեմ պայքարը: Կարևոր է ճիշտ դնել առաջնահերթությունները, ուժերն էլ դատարկ բաների վրա չվատնել: Ոչ միանշանակ իրավիճակներում ինտուիցիան անպայման կհուշի նպատակին տանող ճիշտ ճամփան:

Աշխատանքում հաջողությունների հասնելը հեշտ չի լինի: Կփորձեք ցանկացած իրավիճակում ձեզ լավագույն ձևով դրսևորել, բայց հաճախ ոչ միանշանակ իրավիճակներում կհայտնվեք, բացի այդ, կարող եք տուժել ուրիշի անբարեխղճության պատճառով: Գործընկերների հետ շփումները դժվարությամբ կտրվեն, բայց դրանից էլ գլուխ կհանեք: Ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ. դա կօգնի խուսափել խնդիրներից անձնական հարաբերություններում և պահպանել փոխադարձ հարգանքն ու վստահությունը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն: Մարտին ստիպված եք լինելու հուզվել, բայց ձեր ուժերին չեք կասկածի ու կգտնեք ծագած բոլոր խնդիրները լուծելու ձևը: Շատ նոր առաջադրանքներ կունենաք, ընդ որում՝ հաճախ դրանք լրիվ նորություն կլինեն ձեզ համար: Արագ կսովորեք այն, ինչ պետք է, ժամանակին օգտակար ինֆորմացիա կգտնեք ու ճիշտ եզրակացություններ կանեք: Մարդիկ, ովքեր նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին, հարգանքով կլցվեն ձեր հանդեպ:

Շատ Ջրհոսների համար մարտը ոգեշնչվածության ու ստեղծագործելու ամիս կդառնա: Ամենաբարդ գործերն էլ հեշտությամբ կտրվեն, հաճախ լավ կստացվի այն, ինչն առաջ համարյա անիրագործելի էր թվում: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Նկատի ունեցեք, որ ամսվա վերջին գործերում ձգձգումներն ավելի հավանական են, քան նրա սկզբին: Այնպես որ՝ կարևոր գործերը մի հետաձգեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մարտը դժվարություններից զուրկ չի լինի, բայց խոստանում է ավելի շատ լավ ու հետաքրքիր, քան բարդ բաներ բերել: Շատ հարցերում հաջողակ կլինեք, ընդ որում՝ դա վերաբերում է նույնիսկ այն գործերին, որոնցից նախկինում չէր հաջողվում գլուխ հանել: Օգնել ցանկացողներ շատ կլինեն, չի բացառվում՝ գտնեք մարդկանց, որոնց շնորհիվ կամրապնդեք ձեր դիրքերը:

Հավանական են դրական փոփոխություններ մասնագիտական ոլորտում, չի բացառվում մասնագիտական աճը: Շատ Ձկներ կհասկանան, թե դիրքերն ամրապնդելու համար ինչպես է պետք վարվել գործընկերների ու մրցակիցների հետ: Չեն բացառվում անսովոր առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Կլուծվեն անձնական բնույթի խնդիրները, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս ձեզ: Հնարավորություն կունենաք լարված հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика