Ասում են՝ մարդը կյանքի տարբեր փուլերում որպես սիրելի գույն տարբեր գույներ է ընտրում:Դա մի քանի պատ-ճառ ունի: Նախ մեր ինտուիցիան հզոր ուժով է օժտված և երբեմն ուղղորդում է մեզ դեպի մեր գիտակցության համար ոչ այնքան ակնհայտ իրերը:
Երկրորդ՝ ընտրելով այս կամ այն գույնը, մենք փորձում ենք լրացնել որոշա-կի զգացմունքների կամ իրավիճակների պակաս։Այս պարզ թեստը ցույց կտա թե ինչ եք զգում ձեր կյանքի տվյալ փուլում և եթե կա որևէ պրոբլեմ, կօգնի գտնել դրա օպտիմալ լուծումը։
Ընտրեք այն գույնի մոմը, որն առավել շատ է ձեզ դուր գալիս.
1. Սև մոմ
Շատերը սև գույնը համարում են չարիքի և դժբախտության գույն, սակայն սև մոմերը այս աշխարհից վաղուց հեռացած մարդկանց իշխանության են կոչում և ոչ մի կապ չունեն մութ, բացասական ուժերի հետ: Ահա թե ին-չու դժվար պահերին նախընտրում եք սև մոմ վառել:
2. Մանուշակագույն մոմ
Մանուշակագույնի բոլոր երանգները օգնում են մեծացնելու ներքին էներգետիկան և ամրացնելու ոգին: Սովո-րաբար այս գույնի մոմերը ընտրում են մարդիկ, որոնք հոգնել են այս աշխարհից: Այդ գույնը կօգնի ձեզ բար-ձրացնելու ձեր ինքնագնահատականը:
3. Սպիտակ մոմ
Սպիտակ մոմը հոգու մաքրության խորհրդանիշ է: Այն մաքրում է մտքերը և հստակ պատկերացում է հաղոր-դում կյանքի նպատակների մասին: Խորհուրդ է տրվում այդ մոմը վառել այն ժամանակ, երբ դուք զբաղված եք ինքնավերլուծությամբ:
4. Երկնագույն մոմ
Երկնագույնը խորհրդանշում է ֆիզիկական ունակությունները: Այն նաև մեծացնում է ձեր շրջապատում դրա-կան թրթռումների մակարդակը և բարձրացնում է տրամադրությունը: Եթե դուք անտրամադիր եք, վառեք այս մոմը:
5. Կանաչ մոմ
Հնդկական բժշկության մեջ կանաչը սրտի չակրան է խորհրդանշում: Այդ գույնը օգտագործվում է աշխարհից և բնությունից մեկուսացած ժամանակ:
6. Դեղին գույն
Դեղինը սովորաբար զուգադրվում է գիտակցության հստակության հետ: Այն դրական ազդեցություն ունի գլխու-ղեղի հատվածների վրա:Նպատակահարմար է այս գույնի մոմ վառել, երբ խորասուզված եք ուսման կամ ինքնա-կատարելագործման մեջ:
7. Կարմիր մոմ
Բացի նրանից, որ այս գույնը բացասական նշանակություն ունի (մոլեգնություն, վտանգ, չարություն), կարմիրը ունակ է նաև կրել դրական իմաստ: Չէ՞ որ կրակը կարող է ոչ միայն ձեզ մոխրացնել, այլ նաևև ջերմացնել: