Հանրության ներկայացուցիչներից մեկը վերջերս իր մտահոգությունն արտահայտեց ՀԴՄ կտրոնների ոչ իրավական հարթության վրա օրինակելի գործելու հարցում: Քաղաքացին իր բողոքն է հայտնում առ այն, որ իրեն ՀԴՄ կտրոն նախ չեն տրամադրում, իսկ տրամադրելուց էլ կարելի է ասել խնդիրներ և վեճ են ծագել:
Իսկ այդպիսի դեպքերից զերծ մնալու համար անհրաժեշտ է ծանոթ լինել այս պատմությանը, որպեսզի նման դեպքերում խնդրին տեղյակ լինեք:
Ստորև ներկայացնում ենք կից գրառումը:
Ժողովուրդ ջան այսօր սովորականի նման որոշեցի գնումներ կատարել։ Առաջինը մտա սուպերմարկետ և երբ մոտեցա գանձապահին՝ գումարը վճարելու, նա ինձ տվեց իմ կատարած գնումների գնացուցակը։ Ես սպասողական հայցքով նայում եմ այդ աղջկան և հարցնում:
-Այսինքն վե՞րջ, բա Հդմ՞ն։ Իմ դիտողությունից հետո մի անսարք սարքից փորձում է տպել և այդպես էլ չկարողանալով, խնդրում է կողքի գանձապահին ինձ տրամադրել Հդմն և ես հեռանում եմ։ Երրորդ խանութում Հդմ-ի սարքը ընդհանրապես չէր էլ աշխատում, նորից իրենցից գոհ գնացուցակ տվեցին։
Ժողովուրդ ջան այսքան երկարբարակ գրում եմ նրա համար,որ շատ խանութների, վաճառակետերի և այլ նմանատիպ վայրերի աշխատակիցները հիմարի հայացքով նայում են դեմքիդ և Հդմ կտրոնի փոխարեն տպում են գնացուցակ և մոլորեցնում սպառողին,կամ էլ ընդհանրապես չեն տրամադրում ։
Այսօր մեր տատիկների,պապիկների թոշակները,զինվորների բարեկեցիկ պայմանները, պետական աշխատավարձերը,անապահով դասի նպաստները գոյանում է հարկերի վճարման հաշվին, նաև Հդմ կտրոն տրամադրելու արդյունքում։
Հղում եմ կատարում այդ ոլորտը վերահսկող կառույցներին։ Այցելե՛ք և ստուգե՛ք։ Ես կոչ եմ անում բոլորին՝ պահանջե՛ք Ձեր գնումների Հդմ կտրոնները։ Եթե ուզում եք,որ մեր երկիրը երկիր դառնա, նախ և առաջ պետք է փոխվենք մենք։
Եղեք պահանջատեր: