«Նեգրի ժպիտ» կլինի ախորժելի եթե իմանաք նրա պատրաստման գաղտնիքները

Սովորաբար այս համեղ թխվածքին անվանում են նեգրի ժպիտ, որն ասես իր տեղն է արդեն գտել խոհանոցային՝ այսպես ասած համեղ թխվածքների շարքում: Մենք Ձեզ կներկայացնենք դրա պատրաստման բուն եղանակը և անհրաժեշտ պարագաների օգտագործման չափաբաժինները: Եվ այսպես՝

Բաղադրությունը`

Խմորի համար

  • 8 ձվի դեղնուց
  • 3 բաժակ շաքարավազ
  • 3 ճ/գ կակաո
  • 150 գ կարագ
  • 1,5 բաժակ թթվասեր կամ մածուն
  • 1 ճ/գ քացախ
  • 2 բաժակ ալյուր:

Գլազուր

  • 4 ճ/գ կակաո
  • 0,5 բաժակ շաքարավազ
  • 4 ճ/գ կաթ
  • 50 գ կարագ

Բեզե

  • 8 ձվի սպիտակուց
  • Թեյի գդալի ծայրով կիտրոնաթթու
  • 1,5 բաժակ շաքարավազ

Պատրաստման եղանակը`

Առաջնային նախ և առաջ հարկավոր է ձվի դեղնուցներն հարել, սակայն շաքարավազով, որից հետո պետք է ավելացնեք արդեն կարագը, սոդան, թթվասերը և կակաոն: Իսկ ահա այսքանը միասին խառնելուց հետո պետք է ավելացնեք ալյուրը: Երբ այսքանն անեք և ավարտեք կստացվի թույլ տեսք ունեցող խմոր: Այս ամենը պետք է պատրաստեք 200 աստիճանի տակ:

Բեզե Սպիտակուցները անհրաժեշ է կիտրոնաթթվի հետ հարել, այնուհետև ավելացնել շաքարավազը:

Գլազուր

  1. Կակաոն և շաքարավազը խառնել, այնուհետև ավելացնել կաթը, որից հետո նոր եռացնել:
  2. Կրակից վերցնելուց հետո նոր ավելացնել կարագը:
  3. Այս ամենի ավարտից հետո նոր խմորեղենի վրա լցնել բեզեն, այնուհետև գլազուրը:
Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика