Գալիք շաբաթվա հորոսկոպ. Ինչպիսի օրեր են սպասվում կենդանակերպի նշաններին

Գալիք շաբաթվա հորոսկոպ. Ինչպիսի օրեր են սպասվում կենդանակերպի նշաններին.

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելին իր կարծիք կարտահայտի այս կամ այն հարցի շուրջ, որի մասին դուք լռում էիք։ Դրա հետեւանքով լարվածություն կլինի հարաբերություններում, եւ դա միմյանց չհասկանալու պատճառ կդառնա։

ՑԼԵՐ

Չարժի շատ մտածել, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում։ Ապրեք ներկայով, լողացեք հոսանքի ուղղությամբ եւ գերագույն հաճույք ստացեք ձեր կյանքից։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ստիպեք ձեզ մոռանալ մտածելու մասին եւ գործեք այնպես, ինչպես թելադրում է ինտուիցիան։ Ճիշտ է, այն հնարավոր է սխալվի որոշ փոքրիկ հարցերում, սակայն համեմատած ձեր մտքի՝ ավելի ճշգրիտ կլինի։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սխրանքներ գործեք հանուն սիրո։ Պարտադիր չէ պարաշյուտով թռչեք կամ ձեր սիրելի էակին փրկեք դևերից ու չարքերից։ Սխրանքներ լինում են նաեւ կենցաղային հարցերում, օրինակ՝ լվանալ ափսեները, արդուկել հագուստները կամ համաձայնել միասին գնալ պիկնիկի։ Դրանից հետո դուք կլինեք օրվա հերոսը ձեր սիրելիի համար։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հիշեք, թե որքան դժվար էր փոփոխությունների սպասելը եւ թե ինչ երջանկություն էին դրանք պարգեւել ձեզ։ Այս հիշողությունները շատ են օգնելու ձեզ անձնական կյանքը կարգի բերելու հարցում:

ԿՈՒՅՍԵՐ

Ինքնակրթությամբ եւ ինքնակատարելագործմամբ զբաղվելու հիանալի օր է։ Բայց պետք է դա անել սիրելի անձնավորության հետ։ Ճիշտ է, նա այսօր այլ ծրագրեր ունի, բայց ձեր առաջարկը հաստատ չի մերժի։

ԿՇԵՌՔՆԵՐ

Միասին գնումներ կատարելու համար հիանալի ժամանակ է։ Փորձեք ոչ միայն գնել այն ամենը, ինչ պետք է ձեզ եւ ձեր սիրելի էակին, այլեւ այն ինչից դուք հաճույք կստանաք։ Կարեւորը ցանկությունն է։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր խնայատուփն արդեն մետաղադրամներով լի է, եւ հավաքված գումարը բավարար կլինի սիրելի էակի հետ ճամփորդության գնալու համար։ Հենց այն շաբաթն է, երբ պետք է միասին որոշեք, թե ինչպես եք ծախսելու այդ գումարը եւ ուր եք պատրաստվում գնալ ընտանիքի անդամների հետ։ Ի դեպ, դուք հաճույք կստանաք ոչ միայն ճամփորդությունից, այլեւ միասին որոշում կայացնելու գործընթացից։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հաջողությունը կլողա դեպի ձեզ, կարեւորը` բաց չթողնեք այն:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Պետք է լավատես լինեք ու սովորեք դուրս գալ անգամ ամենաանելանելի իրավիճակներից: Եթե ձեզ մոտ դա ստացվի, ապա ձեր անձնական կյանքը կբարգավաճի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր հաջողությունը ամբողջովին կախված կլինի ձեր հմայքից: Միայն դրա օգնությամբ դուք ձեր սիրելիից կստանաք այն, ինչ կկամենաք:

ՁԿՆԵՐ

Դուք պատասխանատու եք ձեր սիրելիի առաջ միայն այն բանի համար, որ հավատացրել եք նրան, որ անտարբեր չեք այն ամենի հանդեպ, ինչ նա անում է: Եվ այսօր դուք պետք է հիշեք այդ պատասխանատվության մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика