ՇԱբաթվա աստղագուշակը․ 08,03-ից 14,03-ը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա առաջին կեսին հազիվ թե կարողանաք խուսափել տարաձայնություններից, որոնք հնարավոր են և՛ տանը, և՛ աշխատավայրում: Հաճախ խոսքը դատարկ բաների մասին կլինի, այնպես որ՝ շատ տաքանալու, տեղի ունեցողը սրտին մոտ ընդունելու կարիք չկա: Երբեմն ավելի հեշտ է զիջումների գնալ, քան ժամանակը վատնել վեճերի վրա: Բայց օր օրի իրավիճակը ավելի ներդաշնակ կդառնա, շրջապատողների հետ շփվելն էլ կհեշտանա:

Ձեզ լավ կհասկանան և՛ հին ծանոթները, և՛ նորերը: Եթե գաղափարներն իրագործելու համար օգնության կարիք ունենաք, արագ կստանաք այն: Շաբաթվա սկիզբը կարող է այնքան էլ արդյունավետ չլինել, բայց ժամանակի ընթացքում էներգիայով լի կդառնաք, վճռական կգործեք: Կհեշտանա այն գործերից գլուխ հանելը, որոնցից նախկինում դա անել չէիք կարողանում: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերն ու նորերը ձեռք բերել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին հնարավոր են լարված պահեր: Կարևոր կլինի հանգստություն պահպանելը, պրովոկացիաներին չտրվելը և գլուխներդ չկորցնելը, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Հաճախ օգտակար կլինեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Հենց դրանց շնորհիվ դուք կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակում, շատ հարցերին էլ պատասխաններ կգտնեք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նոր գաղափարներ կհայտնվեն, որոնց մեջ կլինեն և՛ բարդերն ու դժվար իրագործելիները, և՛ այնպիսիները, որոնք կարող եք միանգամից կյանքի կոչել: Մասնագիտական աճի համար հնարավորություններ կստեղծվեն: Հավանական են հաջող գործուղումներ, արդյունավետ գործնական բանակցություններ: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ չեն լինի, դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ և շատ արդյունավետ շաբաթ է: Դուք լավ բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար: Հաջողության հասնելը հաճախ սպասվածից հեշտ կլինի: Եվ բանը միայն իրադարձությունների հաջող ընթացքի մեջ չի լինի, այլ նաև ձեր հնարամտության: Հաճախ դուք այնպիսի մեթոդների կդիմեք, որոնց մասին մյուսները չեն էլ մտածել:

Հավանական է առաջընթաց մասշտաբային և բարդ գործերում: Դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները և կկենտրոնանաք նրա վրա, ինչը հենց հիմա է ուշադրություն պահանջում: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ: Լավ խորհուրդները դուք կլսեք, իսկ վատերը ականջի հետև կգցեք: Շաբաթվա վերջին փորձեք շատ թեթևամիտ չլինել: Դա հաճելի և ուրախ շրջան կլինի, երբ հրաշալի ժամանակ կանցկացնեք, կուրախացնեք ձեզ և մյուսներին: Բայց կարևոր կլինի պահի ցանկություններին և գայթակղություններին չտրվելը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ, բայց հաջող շաբաթ է: Ձեր խնդիրն իրատես լինելը և սեփական ուժերը օբյեկտիվորեն գնահատելն է: Չարժե միայնակ ստանձնել բարդ գործերը, քանի որ կարելի է համախոհներ գտնել, որոնք հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:

Խուսափեք խառնաշփոթից և շտապողականությունից: Ցանկալի չէ անկազմակերպ մարդկանց հետ շփվելը. նրանք վատ կանդրադառնան ձեզ վրա, կշեղեն, կփչացնեն ձեր տրամադրությունը: Մեծ է հիմար վեճերի հավանականությունը: Դատարկ տարաձայնությունները վեճի կարող են հանգեցնել, եթե ձեզ սխալ պահեք:

Ե՛վ տրամադրությունը, և՛ իրավիճակն ընդհանուր առմամբ դեպի լավը կփոխվեն, երբ կենտրոնանաք կարևոր ու հետաքրքիր գործի վրա: Այստեղ կարող եք մեծ հաջողության հասնել. և՛ աստղերը կաջակցեն ձեզ, և՛ բարենպաստ պայմաններ կստեղծվեն, և՛ հուսալի համախոհները կողքին կլինեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ շաբաթ է, որը ոգեշնչող իրադարձություններով լի կլինի: Դուք հեշտությամբ կանցնեք նոր բանի, և դա հրաշալի է, քանի որ հիմա կարող եք բազում օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Լրիվ պարզ կդառնա, թե ինչն է թանկ ձեզ համար, ինչից կուզենայիք հրաժարվել և ինչը փոխել: Շատ Առյուծներ կհասկանան, թե ինչն էր իրենց խանգարում առաջ շարժվել և կգտնեն խոչընդոտները հաղթահարելու ձևը:

Շաբաթը շատ լավը կլինի շփումների տեսանկյունից: Կարևոր չէ՝ խոսքը գործնական, թե անձնական կապերի մասին կլինի. բոլոր դեպքերում դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց, շատերին մոտեցում կգտնեք: Կարող եք քննարկել ապագայի ծրագրերը, համախոհների հետ պայմանավորվել, թե ինչպես եք իրագործելու դրանք: Հետաքրքիր ու հաճելի կլինեն շաբաթվա վերջին օրերը: Դրանք հաճելի իրադարձություններ, հաջող զուգադիպություններ ու լավ գաղափարներ են խոստանում, որոնք կկարողանաք առանց դժվարության իրագործել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգստանալու բան չկա. կգերակշռեն դրական միտումները, ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Բարենպաստ ժամանակ է մասշտաբային նախագծեր սկսելու համար: Կարող եք նաև ուսում սկսել: Դուք չեք ուզենա կիսատ թողնել սկսածը և անհրաժեշտ արդյունքի կհասնեք:

Հնարավորություն կունենաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ շփումները վերջերս լարված էին: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կկռահեք նրանց ցանկությունները: Կարող եք տարբեր հարցեր քննարկել, դուք կկարողանաք պայմանավորվել նրա մասին, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ էին լինում:

Շաբաթվա վերջին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, չեն խանգարի հասնել դրված նպատակներին: Այդ հատվածում հնարավոր են անսպասելի այցեր, ինչպես նաև իրադարձություններ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթն ընդհանուր առմամբ հաջող և արդյունավետ կլինի, սակայն նրա առաջին օրերին հնարավոր են լարված պահեր: Օրինակ՝ տարաձայնություններ կարող են առաջ գալ տանը և աշխատավայրում, չեն բացառվում վեճերը մարդկանց հետ, որոնց հետ նախկինում լավ էիք լեզու գտնում: Դուք կգտնեք իրավիճակը լիցքաթափելու, սուր անկյունները հարթելու, իսկ երբեմն նաև բոլորին ուրախացնելու ձևը: Ինտուիցիան հաճախ կհուշի, թե ինչ կա շրջապատողների հոգում, և դրա շնորհիվ դուք վարքի ճիշտ ձև կընտրեք:

Հնարավոր են մասնագիտական հաջողություններ, հավանական է նշանակալի առաջընթաց գործերում, որոնք նախկինում դժվարությամբ էին տրվում: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, բայց կտեսնեք ոչ միայն դրանք, այլև իրավիճակն ընդհանուրի մեջ: Դա կօգնի, երբ ստիպված լինեք երկարաժամկետ ծրագրեր կառուցել, համեմատել իրադարձությունների զարգացման տարբերակները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ, բայց արդյունավետ շաբաթ է: Ստիպված եք լինելու սովորականից շատ աշխատել: Դուք գլուխ կհանեք շատ ու շատ խնդիրներից, նույնիսկ ամենաբարդերից, եթե համառ լինեք և սկսածը կիսատ չթողնեք: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը. հիմա դուք կհասկանաք, թե ինչպես գլուխ հանեք դրանցից և ուժերը զուր չեք վատնի:

Բաց մի թողեք նոր բան սովորելու հնարավորությունը: Շանս կա՝ պիտանի տեղեկատվություն ստանաք, գլուխ հանեք նրանից, ինչը շատ բարդ էր թվում: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կկիսվեն իրենց փորձով և խորհուրդներ կտան: Դուք ականջի հետև չեք գցի այն նկատողությունները, որոնք արժեր հաշվի առնել:

Զգույշ եղեք գումարի հետ. վտանգ կա՝ շատ ծախսեք այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Ցանկալի չէ ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը. դրանք հազիվ թե հաջող ավարտ ունենան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին մանրուքների պատճառով մի անհանգստացեք, և ընդհանրապես՝ աշխատեք լավ տրամադրության մեջ լինել: Հիմա շատ բան կախված կլինի տխրությանը և նյարդայությանը չտրվելու ձեր ունակությունից: Երբեմն արժե ընտրողաբար մոտենալ շփումներին: Դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք կարող են ձեզ խնդիրներ բերել: Լսեք ինտուիցիայի հուշումներին, որոնց շնորհիվ սխալներ չեք անի:

Շաբաթվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ կլինի: Այն հարմար է և՛ լրիվ նոր գործերի, և՛ արդեն ծանոթ գործերի համար. դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել նախկինում ոչ միայն ձեզ, այլև ձեր ծանոթներին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Հրաշալի ժամանակ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Լավ կանցնեն ժամադրությունները, դուք կես խոսքից կահսկանաք սիրելիին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ հաճելի, հարմարավետ ու հետաքրքիր շաբաթ է սպասվում: Այն կուրախացնի հաջող զուգադիպություններով, նոր հնարավորություններ կընձեռի, թույլ կտա ծանոթանալ մարդկանց հետ, որոնք վաղուց են հետաքրքրում ձեզ: Չի բացառվում ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբը. շուտով դրանք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Անլուծելի առաջադրանքներ, չափազանց բարդ խնդիրներ չեն լինի: Եթե դժվարություններ լինեն էլ, դուք կիմանաք, որ կարողանալու եք դրանցից գլուխ հանել, և այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, մտքի փայլատակումներ: Ստեղծագործ պոտենցիալը շատ բարձր է, ձեր տաղանդներին կիրառում կգտնվի:

Լավ շաբաթ է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, ընկերների ու հին ծանոթների հետ շփվելու համար: Հնարավոր են ուրախ միջոցառումներ, որոնք էներգիա կհաղորդեն ու դրական հույզեր կպարգևեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լուրջ տրամադրվեք: Հենց գործերին պատասխանատու վերաբերմունքը հիմա կօգնի ոչ միայն գլուխ հանել դժվարություններից, այլ նաև հրաշալի արդյունքների հասնել: Լավ է ոչինչ չհետաձգեք: Օր օրի առաջադրանքները կշատանան, որոնք կշեղեն ձեր ծրագրածից:

Կարևոր կլինի գործնական և անձնական կապերին ընտրողաբար մոտենալը: Դուք հուսալի համախոհներ և իսկական ընկերներ կգտնեք: Բայց երբեմն ձեր համակրանքը կշահեն մարդիկ, որոնցից արժեր հեռու մնալ: Մի վստահեք նրանց, ովքեր հեշտությամբ են խոստումներ տալիս և փորձում են ձեզ ռիսկային ինչ-որ բանով հետաքրքրել:

Կլուծվեն հին խնդիրները, դուք ձեզ ավելի ինքնավստահ և ազատ կզգաք: Շատ Ջրհոսների համար շաբաթը կապված կլինի նոր մասնագիտական հնարավորությունների հետ: Աշխատեք բաց չթողնել դրանք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա առաջին օրերը շատ բարենպաստ են շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Կարող եք նոր ծանոթություն հաստատել, վեճից հետո հաշտվել, սիրահարվել կամ պարզապես վայելել հետաքրքիր զրույցները: Գործնական տեսանկյունից օգտակար հանդիպումներ էլ կլինեն: Ձեր հմայքը հիմա հաճախ կօգնի մասնագիտական հարցերը լուծելիս, այնպես որ՝ օգտվեք դրանից:

Հետո դրական միտումների ազդեցությունը նվազելու է: Ամենագործունյա Ձկների համար ձանձրալի կլինի, քանի որ գործերը շատ ու միատոն կլինեն, իսկ ինքնադրսևորվելու հնարավորություն հաճախ չի ընձեռվի: Իսկ մյուսներին շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի իր կանխատեսելի լինելով, քանի որ տհաճ անակնկալների բացակայությունն էլ դրական է: Կարող եք հանգիստ զբաղվել նրանով, ինչ ավելի վաղ էիք ծրագրել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика