Ինչի վրա պետք է առավել ուշադրություն դարձնի հորոսկոպի յուրաքանչյուր նշան ավելի լավը դառնալու համար

Մենք բոլորս էլ ունենք բաներ, որոնց վրա պետք է աշխատենք։ Մեզնից ոմանք պետք է լինեն ավելի համբերատար, ավելի համառ, ավելի հասկացող և այսպես շարունակ։ Ամենալավն այն է, երբ իմանում ես՝ ինչը պետք է փոխես, ու միանգամից սկսում ես աշխատել այդ ուղղությամբ։ Հորոսկոպի յուրաքանչյուր նշան ունի իր ուժեղ ու թույլ կողմերը, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուրն ունի բաներ, որոնց վրա պետք է աշխատի՝ ավելի լավը դառնալու համար։

Խոյ

Խոյը պետք է աշխատի դառնալ ավելի ուշադիր։ Նրանք, որպես կանոն, այնքան են տարված իրենց պահանջմունքներով, որ հաճախ մոռանում են շրջապատող մարդկանց մասին։

Ցուլ

Հաստատակամ Ցուլը պետք է աշխատի նրա վրա, որ ավելի ճկուն դառնա։ Չնայած նրանք, որպես կանոն, չեն ուզում փոխել իրենց ուղիները, պետք է անպայման հասկանան, որ երբեմն պետք է գնալ փոխզիջումների։

Երկվորյակ

Երկվորյակները պետք է աշխատեն դառնալ ավելի հուսալի։ Երկու անհատականությունը նրանց հաճախ անկանխատեսելի է դարձնում։

Խեցգետին

Խեցգետինները հաճախ տրվում են իրենց էմոցիաներին։ Նրանց պարզապես պետք է ավելի լավատես դառնալ։

Առյուծ

Առյուծները պետք է աշխատեն դառնալ ավելի կոոպերատիվ, որովհետև երբեմն կարող են չափից դուրս էգոիստ լինել։

Կույս

Կույսերը պետք է դառնան ավելի շփվող։ Նրանք շատ ամաչկոտ են, բայց նրանց պետք է դուրս գալ իրենց հարմարավետության զոնայից ու սկսել ապրել։

Կշեռք

Կշեռքները կարող են լինել շատ անվռական. նրանց դուր չեն գալիս կոնֆրոնտացիաները, այդ պատճառով պետք է աշխատեն ավելի վստահ ու համառ դառնալու վրա։

Կարիճ

Կարիճը կարող է շատ հաստատակամ լինել։ Նրանք պետք է աշխատեն ավելի ներող դառնալու վրա։

Աղեղնավոր

Աղեղնավորը սովորություն ունի խոսելու՝ առանց լսելու շրջապատող մարդկանց։ Նրանք պետք է աշխատեն ավելի կարեկցող դառնալու վրա ու փորձեն օգնել իրենց ընկերներին։

Այծեղջյուր

Այծեղջյուրը կարող է մնալ նույն իրավիճակում, նույն գիտելիքներով, այդ պատճառով էլ պետք է աշխատի դառնալ ավելի նախաձեռնող ու ռիսկի դիմել։

Ջրհոս

Ջրհոսները կփախչեն զգացմունքներից, ու նրանք, որպես կանոն, չեն ուզում փոխել իրենց ոճը։ Պետք է աշխատեն ավելի զգույշ դառնալու վրա ու պատրաստ լինեն ընդունել ընկերների օգնությունը։

Ձկներ

Ձկները համարվում են ստեղծագործ. դա նշանակում է, որ նրանք հաճախ փորձում են փախչել իրականությունից։ Նրանք պետք է աշխատեն դառնալ ավելի կենտրոնացած ու ապրել ներկա պահով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика