Ընտրեք այս գրքերից և ստացեք Ձեզ բաժին ընկած իմաստուն խոսքերը

Գրքերի մեջ անթեղված իմաստությունները կարող են դառնալ օգտակար և ուղեցույցայն, եթե գրանք բացենք և ծանոթանանք բովանդակությանը: Դարերով հաստատված ճշմարտություն է, որ գիրքն ունի մոգական ուժ, իր փոխանցած գիտելիքի և խրատների միջոցով այն սերունդների համար կարող է փրկարար և առաջնորդող դեր ունենալ:

Այս առումով էլ պատահական չեն գրքերի դերն ու նշանակությունը շարունակաբար շեշտող բովանդակությամբ ասացվածքներն ու ճշմարտությունները,որոնք կրկնության շնորհիվ թևավոր խոսքի իմաստ ու արժեք են ձեռք բերել:

Առաջարկվող թեստում բերված է երեք գիրք:Գրքերից յուրաքանչյուրն իր ներսում հստակ իմաստություն է պարունակում,որի ճշմարտացիությունը հաստատված է դարերով հաղթահարած փորձություններով:Այսպիսով՝ ընտրելով մեկը՝ ստանում եք ձեզ բաժին ընկած իմաստուն խորհուրդը:

1.Եթե դու հիմա ոչինչ չունես, ուրեմն քեզ ոչինչ էլ պետք չէ այս պահին

2.Հաջողության հասնելու համար թույլերին պետք են հավատարիմ ընկերներ, իսկ ուժեղներին՝ երդվյալ հակառակորդներ

3.Եթե շուրջն ինչ-որ անհասկանալի իրողություններ են կատարվում, ապա մի շտապեք գործել, դադար տվեք, մի փոքր սպասեք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика