Հետաքրքիր հորոսկոպ․ Յուրաքանչյուր նշանի դավանած 10 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Ներկայացնում ենք կենդանակերպի յուրաքանչյուր նշանին հատուկ 10 հիմնական սկզբունքները:

Խոյ

1. Ավելի լավ է ինձ հետ չվիճել: 2. Սկզբում կանեմ, հետո կմտածեմ: 3. Այնտեղ, որտեղ ուրիշներն արգելակում են, ես մեծացնում եմ արագությունը: 4. Հավերժ երիտասարդ եմ մնալու: 5. Կատարեք ինձ նման` ավելի լավ, միևնույն է, չեք կարող: 6. Ամենադժվարը` զրուցակցին մինչև վերջ լսելն է: 7. Համառությունը` թերություն չէ: 8. Ավելի հաշտ է վերահսկել իրադրությունը, քան զգացմունքները: 9. Մեկ Խոյը՝ լավ է, երկուսը` շատ: 10. Առաջինը չեմ հարձակվում: Սակայն Աստված չանի` ինձ հունից հանեք:

Ցուլ

1. Փողն ափսոս չէ ծախսել գնումների վրա, ափսոս է` զվարճանքների համար: 2. Ինձ ուրիշինը պետք չէ` հանգիստ թողեք իմին:
3. Վատ խաղաղությունը գերադասելի է ցանկացած վեճից: 4. Մի անհանգստացրու նրան, ով լավ տեղավորված է:
5. Գերադասելի է գեղեցիկ բազմոցը, քան գեղեցիկ մայրամուտը: 6. Սնունդը կարևոր բաղադրիչ է: 7. Խելոք գառը երկու մոր կաթ կուտի: 8. Երբ երկրորդ տեղով ես ընթանում, ուժերդ խնայում ես: 9. Տանել չեմ կարողանում միանգամյա կրակվառիչները: 10. Համտեսող՝ ահա նրա իրական առաքելությունը:

Երկվորյակ

1. Ես այսօր այնպիսին չեմ, ինչպիսին երեկ էի: 2. Ով տիրապետում է իրավիճակին, նա էլ տիրապետում է տեղեկատվությանը: 3. Մեկ խելքը լավ է, երկուսն ավելի լավ, հատկապես, եթե երկուսն էլ մի մարդու են պատկանում: 4. Ֆիգարո այստեղ, Ֆիգարո՝ այնտեղ… 5. Գաղափարը, ինչպես և մյուս մթերքները, չպետք է հնանան: 6. Տանը մեկ հեռուստացույցը և մեկ հեռախոսը լավ են, սակայն երեքն ավելի լավ է: 7. Ով չի հասցրել, նա ուշացել է: 8. Կյանքում ընթանում եմ այնպես, ինչպես մոտորանավակը` ջրի վրա. չխորանալով, բայց` արագ: 9. Շուկայում «սակարկությունների» համար պատասխանատու չեմ: 10. Սիրում եմ քանակը, քանի որ որակի համար ժամանակը չի հերիքում:

Խեցգետին

1. Իմ տունը` իմ ամրոցն է: 2. Հոգ տանել ուրիշների մասին` սա է իմ հիմնական առաքելությունը: 3. Լավ կլինի հավաքել ամեն ինչի պաշար` թե համբերության, թե մուրաբաների: 4. Բոլորը գալիս են նրա մոտ, ով կարողանում է սպասել: 5. Ընկերների հետ տանն են համդիպում, ոչ թե սրճարանում: 6. Ոչինչ այնպես չի տաքացնում հոգին, որքան լեփ-լեցուն սառնարանը: 7. Լավ է փորփրել, բայց արժեքավոր իր գնել: 8. Դժվար է ապրել այնտեղ, որտեղ թաքնվելու տեղ չկա: 9. Իմ անցյալը կրում եմ ինձ հետ, ինչպես մեջքի պայուսակ: 10. Միթե՞ քսան տարում կարելի է մաշել վերարկուն:

Առյուծ

1. Ես ձեզ կտանեմ պայծառ ապագա: 2. Ավելի լավ է աջակցություն ցույց տալ, քան ստանալ այն: 3. Հաճելի պահերը հաջողության կեսն են: 4. Արևը շողում է Առյուծների համար: 5. Աշխատասենյակի մուտքին կարմիր ցուցանակն ավելի կարևոր է, քան բարձր աշխատավարձը: 6. Տանը ռոյալ ունենալն ավելի լավ է, քան դաշնամուր, անգամ, եթե ոչ ոք այն չի նվագում: 7. Սիրում եմ լավ վաստակել, իսկ ծախսել` առավել ևս: 8. Չնայած իմ բարեհամբյուր տեսքին, հոգու խորքում ես միապետ եմ: 9. Եթե մի բան անում ես, ապա` կատարելապես: 10. Ինչի՞ համար է ձեզ պետք արևը, երբ ես ձեր կողքին եմ:

Կույս

1. Համբերությամբ ու աշխատանքով կարելի է հաղթահարել ամեն ինչ: 2. Համեստությունը գեղեցկացնում է ոչ միայն աղջկան, այլև տիկնոջը: 3. Ամեն մեկն ապրում է իր համար, բայց ծառայում ուրիշին: 4. Կարգուկանոն հարկավոր է ամեն տեղ` թե մտքերում, թե խոհանոցում: 5. Ինձ տրամաբանորեն ապացուցիր, որ մենք ստեղծված ենք մեկս-մյուսի համար: 6. Ծուռ կախված փայտը ինձ հունից հանում է: 7. Մեծ ծավալների դեպքում ես շփոթվում եմ: 8. Ինձ համար դժվար է առանձնացնել մեկ դույլ բալի կորիզները: 9. Յուրաքանչյուր Կույսի մեջ նստած է անկրկնելի կինը: 10. Թունավոր սունկը կարիք ունի աչքի ընկնելու, իսկ սպիտակ սունկն առանց այդ էլ իրեն լավ է զգում:

Կշեռք

1. Առանց գործընկերոջ` ինչպես կտրած թևերով: 2. Ամենաանտանելին վիճաբանելն է: 3. Հաղթիր` համաձայնվելով: 4. Կներգրավեմ ում ասես, ինչում` ասես: 5. Գեղեցկությունը կփրկի աշխարհը: 6. Ամեն ինչ պետք է անել տրամադրված: 7. Սքղբունքային միայն հիմարներն են լինում: 8. Ամենադժվարն ընտրություն կատարելն է:
9. Հարկ չկա միշտ պնդել քոնը: 10. Հաճախ ինքս էլ չգիտեմ սպիտակների, թե կարմիրների կողմն եմ:

Կարիճ

1. Ցավալի է, չկա մեկը, ում հոգու հետ խաղամ… 2. Յուրաքանչյուր իրադարձություն նման է բազմոցի. դրանում պետք է լինեն թաքնված զսպանակներ: 3. Ժպիտի համար պետք է լինի լուրջ պատճառ: 4. Ես ռազմի դաշտում երգում եմ սիրո երգեր:
5. Ամեն ոք չէ, որ կարող է դիմանալ իմ հայացքին: 6. Կարելի է ազատվել ամեն ինչից, բայց ոչ` սեփական կրքերից: 7. Իմ կրքերը հազվադեպ են ակնառու լինում, ճիշտ այնպես, ինչպես շնաձուկն է մակերես դուրս գալիս: 8. Աշխարհը կործանվում է առանց ասպետների: 9. Երկրի երեսից Օթելոները դեռ չեն վերացել: 10. Ես մնան եմ կակտուսի` իմ հեքիաթային ծաղիկը բացվում է միայն ընտրյալների համար:

Աղեղնավոր

1. Լավ մարդիկ պետք է շատ լինեն: 2. Ում պարք եմ` բոլորին ներում եմ: 3. Լավագույն արձակուրդը շուրջերկրյա ճանապարհորդությունն է: 4. Խնդրի կարևորությունը դրա ծավալի մեջ է: 5. Իմ իդեալն արքայազն է: 6. Խղճի խայթ. ի՞նչ է դա: 7. Պարդադիր լինելը գեղեցկացնում է միայն միջակություններին: 8. Ինձանից խռովել չի կարելի: 9. Նախօրոք անհանգստանալը հիմարություն է. տեղում կկողմնորոշվենք: 10. Անպատասխանատու մարդը պարտավոր է պատասխանատու լինել:

Այծեղջուր

1. Ես արագ վազորդ չեմ, ոչ էլ` սպրինտեր, իմ վազքը մարաթոնյան է: 2. Ռազմի դաշտում մեկն էլ զինվոր է: 3. Օրենք մի խախտիր. ուրշները կմարսեն, քեզ` չեն ների: 4. Ինձ շատ քիչ բան է պետք: Իմ հարստությունն իմ հաջողությունների հայելին են: 5. Կյանքը նման է գնացքի, որը կայարան է ժամանում ճիշտ ժամանակին: 6. Հաճելի է տանը նստած` հեռավոր երկրների մասին խոսելը: 7. Իսկական Այծեղջուրը կոնյակի նման է` որքան տարիքով, այնքան լավ: 8. Արժե՞ ամբողջ կյանքը վեր բարձրանալ, որպեսզի մեկ անգամ վերից թեքլ: 9. Միայն ես եմ տարիների հետ երիտասարդանում: 10. Ես կուտեմ ինչքան ուզես, հենց կշտանամ, օֆ էլ չեմ անի:

Ջրհոս

1. Ինչքան տխուր է մյուսներին նման լինելը: 2. Եթե ես եմ քեզ հորինել, ապա դարձիր այնպիսին, ինչպիսին ես եմ ցանկանում:
3. Նախապաշարումները հատուկ է հիմարներին: 4. Ապագան պարտավոր է հիասքնչ լինել: 5. Դժվար է հրեշտակ լինելը, սակայն` անհրաժեշտ է: 6. Բարի մտադրությունները բարի գործերից կարևոր են: 7. Որպեսզի նորարար դառնաս, նախևառաջ պետք է մոռանաս ավանդույթների մասին: 8. Սե՞քս: Կյանքում ավելի կարևոր բաներ կան: 9. Սկզբում ընկերները, հետո միայն՝ ընտանիքը…Եթե, իհարկե, ժամանակ մնա: 10. Չկա ինձանից բարի, չկա:

Ձկներ

1. Ցավակցելն ավելի կարևոր է, քան օգնելը: 2. Չեմ կարող հրաժարվել սպիրտայինից այնպես, ինչպես ձուկը`ջրից: 3. Կարգուկանոնը հորինել են տխուր մարդիկ: 4. Մի հետաձգեք վաղվան այն, ինչը կարելի է հետաձգել վաղը չէ մյուս օրվան: 5. Աստված գիտե, թե ինչեր ես կարող եմ խոստանալ… 6. Պատրաստ եմ հասկանալ բոլորին, բայց ոչ երբեք` ինձ:
7. Շտապողական աշխատանքը նույնն է, ինչ առանց ծամելու կուլ տալը: 8. Ուռենին փոթորկի ժամանակ ճկվում է, իսկ կաղնին` տապալվում: 9. Բոլորը գիտեն, որ ես միշտ զբաղված եմ, սակայն քչերը կարող են ասել, թե ինչով: 10. Ինձ վրա ճնշում մի գործադրեք, թե չէ կճողոպրեմ, ինչպես ձուկը

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика