Հորոսկոպի մագնիսները․ Կան մարդիկ, որոնց ուղղակի անհանար է մոռանալ, նույնիսկ նրանք թեթ մեր կյանքում մի պահ են եղել․

Չնայած մենք բոլորս տարբեր ենք, յուրահատուկ, բայց այնուամենայնիվ նմանություններ կան բնավորության որոշ գծերում և այն բանում թե ինչպես ենք մենք հարաբերություններ կառուցում այլ մարդկանց հետ։ Աստղաբանները, ոչ անհիմն, կարծում են, որ Կենդանակերպի նշանը, որի ներքո ծնվել է մարդը, անմիջականորեն ազդեցություն ունի դրա վրա։ Եվ այսպես, կան մարդիկ, որոնց ուղղակի անհնար է մոռանալ, նույնիսկ եթե նրանք մեր կյանքում մի պահ են եղել։

1. Առյուծ

Կրքոտ, առատաձեռն, մեկ օրով ապրել կարողացող և միևնույն ժամանակ ապագայի մասին հոգ տանող Առյուծներն այնքան վառ են, որ նրանց հետ ամեն մի հանդիպում վեր է ածվում տոնի։ Չնայած նպատակասլացության և արտահայտված առաջնորդի որակների, այս նշանի տակ ծնված մարդիկ օժտված են հսկայական և նուրբ սրտով։

Սիրելիի մեջ նրանք հաճախ լուծվում են անմնացորդ, շրջապատելով նրանց հոգատարությամբ, պաշտպանությամբ և ճոխությամբ։ Իսկ դա չի մոռացվում։ Հատկանշական է, որ Առյուծի հետ բաժանումից հետո բոլոր նշաններից ամենաշատը թախծում է Խոյը, որը նմանատիպ ուժեղ բնավորության պատճառով այդքան էլ համատեղելի չէ նրանց հետ։

2. Կույս

Խելացի և ծայրահեղ Կույսերը երբեմն անտանելի են ամեն ինչ վերահսկելու իրենց ցանկության պատճառով, սակայն հենց նրանք են ունակ լուծել ամենադժվարին իրավիճակները, մինչև անգամ բուժել կոտրված սիրտը։ Հրաշալի լսողներ և խորհրդատուներ են, նրանք իրենցից հետո անմոռանալի հետք կթողնեն։

Եվ թող, որ նրանց ռոմանտիզմն այդքան արտահայտված չէ, ինչպես որոշ այլ Կենդանակերպի նշանների մոտ, հենց Կույսերի հետ հարաբերություններում կարելի է զգալ ինչպես ամուր պարիսպի ետևում։ Նրանց կայունությունն ու հուսալիությունը գրավում է օրինաչափություն սիրող Ցլերին։ Եթե այդպիսի միությունը փլուզվում է, վերջիններս երկար չեն կարողանում համակերպվել դրա հետ։

3. Ջրհոս

Հավանաբար գոյություն չունի այդքան բազմակողմանի օրիգինալ, քան Ջրհոսն է։ Նրանք այնքան անկախ են իրենց էքսցենտրիկությամբ, որ հավերժ մնում են նրանց հիշողություններում, որոնց հետ հատվում են կյանքի ճանապարհին։

Նրանց հատկանշական դատողականությունը և միաժամանակ արկածախնդրության ձգտումները, նաև ուրիշների մեջ լավագույն կողմեր բացահայտելու ունակությունը՝ դարձնում են նրանց հետաքրքիր բոլոր ասպեկտներով։ Իսկ ի՞նչը կարող է ավելի շատ շոյել մարդկային ինքնասիրությունը։ Ջրհոսների բաց լինելու ունակությունը գրավում է բոլորին, բայց առավել անմոռանալի տպավորություններ նրանք թողնում են Երկվորյակների վրա։

4. Ձկներ

Այս նշանի ներկայացուցիչները անհավանական գրավիչ են, իսկ նրանց ներքնաշխարհի խորությունը ունակ է գրավել յուրաքանչյուր առավել երկրային մարդուն։ Միայն իրենց լավատեսությամբ և աշխարհը ավելի լավը դարձնելու ցանկությամբ նրանք ոգեշնչում են, իսկ նրանց անսահման ռոմանտիկությունը օգնում է հարաբերություններում ստեղծել սիրո և քնքշության այնպիսի մթնոլորտ, որ այդպիսի զուգընկերոջը մոռանալն ուղղակի անհնար է։

Արտիստիկ և կրեատիվ Ձկները՝ ինչ վերաբերում է հիշողություններ առաջացնելուն, ամեն ինչում իսկական կախարդներ են։ Այս նշանի ներկայացուցիչները «մագնիս»-ունիվերսալներ են, եթե մի անգամ նրանց առաջ ճանապարհ է բացվել դեպի այլ մարդու սիրտ, նրանք մնում են այնտեղ հավերժ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика