Հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար Ապրիլի բարենպաստ և անբարենպաստ օրերը

Խոյ Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում: Ձեզ սպասվում է հիանալի ամիս: Բարենպաստ օրերն են՝ 4, 8, 14, 20, 29։ Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 12, 22, 30։

Ցուլ Մտածելով հոգևորի մասին` մի մոռացեք երկրայինի մասին: Ապրիլին դուք կխրվեք գլոբալ փիլիսոփայական հարցադրումների մեջ՝ ո՞րն է կյանքի իմաստը, ի՞նչ առաքելություն ունենք, ինչպես տարբերակել իրական սերը և հավատը: Դրանցից մի քանիսի պատասխանները կարելի է գտնել սիրելիների հետ զրույցների ընթացքում․ ձեզ հետաքրքիր հայտնագործություններ են սպասվում: Բարենպաստ օրերն են՝ 1, 2, 5, 14, 22։ Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 13, 28, 29։

Երկվորյակ Վստահեք ձեր կանխազգացողությանը: Շատ մարդկանց դուք կսկսեք նայել այլ հայացքով. կբացահայտեք նրանց խոսքերի և գործողությունների իրական պատճառները: Դա կստիպի փոխել ձեր հարաբերությունները շատերի հետ: Ինչ-որ մեկից դուք կորոշեք հեռու մնալ, ինչ-որ մեկի հետ, ընդհակառակը, կցանկանաք ավելի սերտ կապ հաստատել:
Բարենպաստ օրերն են՝ 6, 12, 17, 19, 25։ Անբարենպաստ օրերը՝ 1, 4, 10, 15, 30։

Խեցգետին Փոխվեք առանց ինքներդ ձեզ փոխելու: Ապրիլին առաջին գերակայությունը ձեր զգացմունքներն ու ցանկությունները հասկանալն ու ընդունելն է: Հավանաբար, վերջերս ինքներդ ձեզ մեծապես սահմանափակել և գործել եք ձեր սեփական կամքին հակառակ: Լուսնային խավարումը կստիպի վերանայել ձեր հարաբերություններն աշխարհի հետ և վերջապես գիտակցել, որ ձեր կյանքի գլխավոր մարդը դուք եք: Բարենպաստ օրերն են՝ 1, 3, 9, 14, 29։ Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 15, 30։

Առյուծ Ամեն ինչում պահպանեք ոսկե միջինը։ Հաջողության գաղտնիքը աշխատանքի, անձնական կյանքի և ինքնազարգացման միջև հավասարակշռություն գտնելու և պահպանելու ունակության մեջ է: Աշխատեք խուսափել ավելորդություններից: Ոլորտներից մեկին չափազանց մեծ ուշադրությունn անպայման կանդրադառնա մյուսների վրա ՝ բացասական առումով: Բարենպաստ օրերն են՝ 2, 6, 15, 19, 23։ Անբարենպաստ օրերը՝ 3, 10, 12, 24, 30։

Կույս Հոգում պահեք տոնական տրամադրություն։ Ապրիլին աստղերը կդասավորվեն այնպես, որ բարենպաստ կլինի այս նշանի ներկայացուցիչների մեծամասնության համար: Դուք կհայտնվեք ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին ու առանց որևէ ջանք գործադրելու կստանաք այն, ինչ ցանկանում եք: Տիեզերքը կլսի ձեր մտքերը և կօգնի ձեզ ամեն ինչում: Բարենպաստ օրերն են՝ 1, 7, 10, 15, 25։ Անբարենպաստ օրերը՝ 2, 4, 14, 19, 29։

Կշեռք Հոգ տարեք տանը հարմարավետություն ստեղծելու մասին: Ձեզ համար ապրիլը կանցնի «Իմ տունը իմ ամրոցն է» նշանաբանով։ Ձեր հարազատ պատերում ձեզ կզգաք ուժեղ, եռանդուն, ինքնավստահ, մինչդեռ տնից հեռու կարող եք հուսալքվել: Բարենպաստ օրերն են՝ 1, 2, 7, 9, 24։ Անբարենպաստ օրերը՝ 3, 10, 16, 20, 27։

Կարիճ Տեղում կանգնելու ժամանակը չէ: Ապրիլը դուք կանցկացնեք ակտիվ: Եվ դա հիանալի է․ այն մեկնարկ կտա ամեն ինչի, իսկ դուք մեծ ծրագրեր ունեք: Ամեն ինչ նորացնելու մեծ ախորժակը, անշուշտ, ձեզ կտանի կրթական դասընթացների կամ վարպետության դասերի: Դրանցում ոչ միայն հետաքրքիր ժամանակ կանցկացնեք, այլև նոր ընկերներ ձեռք կբերեք: Բարենպաստ օրերն են՝ 4, 9, 17, 20, 25։ Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 15, 29, 30։

Աղեղնավոր Եկել է ժամանակը ցույց տալու, որ դուք լավագույնն եք: Ձեզ բնորոշ կլինի ձգտումն ամեն գնով հասնելու ձեր ուզածին, հաղթանակի համար պատրաստ կլինեք վտանգի ենթարկել անեմ ինչ: Հնարավոր է, որ շատ կոշտ լինեք և «ատամ» ցույց կտաք: Նման հաստատակամությամբ դուք անպայման կհասնեք ձեր ուզածին: Բարենպաստ օրերն են՝ 2, 6, 10, 16, 27։ Անբարենպաստ օրերը՝ 1, 3, 9, 12, 13։

Այծեղջյուր Տվեք աշխարհին ավելի շատ ժպիտ: Ապրիլը անշուշտ, հիմք կտա ձեզ՝ հպարտանալու ձեզ համար: Հաջողությունը ձեզ հետ միասին է քայլում, գլխավորն այն է, որ չվախեցեք նրան բացասական մտքերով: «Ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես ուզում եմ», — կրկնեք այս խոսքերը մի քանի անգամ, և հուլիսը կդառնա պայծառ ու երջանիկ: Բարենպաստ օրերն են՝ 4, 10, 17, 22, 30։ Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 19, 23, 29։

Ջրհոս Ինքներդ ձեզնից չափազանց շատ մի պահանջեք: Ապրիլին շատ կարևոր է հետևել ձեր ցանկություններին և հնարավորինս իրականացնել դրանք: Եթե ցանկանաք թաքնվել բոլորից և ամեն ինչից (իսկ ձեր աստղային գծապատկերում նման նշաններ կան), ապա մի քանի օր հանգիստ տվեք ձեզ՝ առանփնանալով, ասենք, որևէ հանգստի կենտրոնում: Եվ թող ամբողջ աշխարհը սպասի: Բարենպաստ օրերն են՝ 3, 6, 20, 22, 26։ Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 10, 13, 22։

Ձկներ Գնահատեք շրջապատողներին: Աստղերը ձեզ կհիշեցնեն, որ մեկը ռազմադաշտում զինվոր չէ: Ձեր կողքին կան ընկերներ, ովքեր ցանկացած պահի պատրաստ են թե խոսքով, թե գործով աջակցել: Ազատորեն խնդրեք նրանցից օգնություն կամ խորհուրդ: Նրանց հետ դուք կարող եք հեշտությամբ հասնել այն նպատակներին, որոնք նախանշել էիք։ Բարենպաստ օրերն են՝ 2, 5, 10, 14, 22։ Անբարենպաստ օրերը՝ 1, 7, 13, 16, 30։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика