Գալիք շաբաթվա հորոսկոպ. Արդյոք Ձեր սիրելի էակը կհասկանա Ձեզ լիովին

ԽՈՅԵՐ

Դուք արել եք հնարավոր ամեն ինչ։ Դուք վստահ եք, որ ոչինչ չեք կարող անել ձեր հարաբերություններում առաջացած խնդիրները լուծելու համար։ Ձեզ մեծ ուժ է պետք ստեղծված իրավիճակից դուր գալու համար։ Վճռական շաբաթ է սպասվում։ Պատրաստ եղեք ամեն ինչի։

ՑԼԵՐ

Աստղերը հուշում են, որ Ցլերը, հատկապես երիտասարդները, դեղին հագուստ ընտրեն։ Դեղինը կօգնի բարձր պահել ձեր տրամադրությունը եւ ուրախություն սփռել շուրջբոլորը։ Հենց դրա շնորհիվ էլ չի բացառվում, որ դուք հանդիպեք մեկին, ով կարող է մեծ եւ կարեւոր տեղ զբաղեցնել ձեր կյանքում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք կհասկանաք, թե որքան լուրջ են ձեր հարաբերությունները եւ որքան կարեւոր տեղ ունեք ձեր սիրելի մարդու կյանքում։ Հավանականությունը շատ մեծ է, որ նա սիրո խոստովանություն կանի ձեզ կամ կակնարկի, որ հենց ձեզ է տեսնում իր երեխաների մոր/հոր դերում։ Նրա խոսքերը մեծ ուրախություն եւ երջանկություն կպարգեւեն ձեզ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելի էակը դժվարությամբ կհասկանա ձեր տրամաբանությունը, քանի որ այն մեծապես տարբերվելու է ձեր սովորական մտածելակերպից։ Սակայն սերը կարող է հրաշքներ գործել։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Աստղերը հուշում են լինել պարզ, բայց միեւնույն ժամանակ շատ նրբաճաշակ։ Ցույց տվեք ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք՝ առանց կեղծելու, թե ով եք դուք։ Ավելորդ կեղծիքը միայն բացասական հետեւանքներ կունենա ձեր հարաբերությունների վրա։ Անկեղծ եղեք եւ կգնահատվեք։

ԿՈՒՅՍԵՐ

Չարժե շատ մտորել քաղաքի ձեր սիրելի անկյուններում զբոսնելիս։ Ինչու՞։ Որովհետեւ շատ հավանական է, որ ճանապարհին կհանդիպեք մեկին, ով ոչ միայն կգրավի ձեր ուշադրությունը, այլեւ սիրտը։ Շատ ցավալի կլինի, որ դուք բաց թողնեք ձեզ ընձեռնված շանսը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունն այլեւս չի հավատա այն հեքիաթին, որ վաղն ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու, ձեր հարաբերություններն ապագայում կարգավորվելու են, իսկ համատեղ կյանքը միայն երջանկություն է պարգեւելու ձեզ։ Սակայն կարեւորը մեծ հավատն է։ Եթե դուք ինքներդ հավատում եք դրան, ուրեմն ժամանակի ընթացքում ձեր ցանկություններն իրականություն կդառնան։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելին խոչընդոտ է լինելու ձեր հաջողության, նպատակների իրականացման ճանապարհին։ Ընդ որում՝ անհաղթահարելի խոչընդոտ։ Սակայն այդ ամենը կստացվի ակամայից։ Փորձեք վիրավորվելու եւ բարկանալու փոխարեն, անկեղծորեն խոսել Նրա հետ։ Դա կթուլացնի լարվածությունը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ կթվա, որ ձեր բոլոր խոսքերը, արցունքներն ու խնդրանքները անիմաստ են։ Որքան էլ դուք փորձեք անել հնարավոր ամեն ինչ, միեւնույնն է, ձեր ընտրյալը չի փոխելու իր կարծիքը, եւ ձեր ջանքերն ապարդյուն են լինելու։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ավելորդ չի լինի հիշել, որ սերը պետք է ապացուցել ոչ միայն խոսքերով, այլեւ գեղեցիկ ու հաճելի արարքներով։ Հանդիպման գնալուց առաջ ծաղիկներ, կոնֆետ կամ փոքրիկ նվեր տարեք Նրան։ Ձեր սիրելին հաստատ կգնահատի եւ շոյված կզգա իրեն։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր սիրելի էակին չի հաջողվի կես բառից հասկանալ ձեզ։ Ստիպված եք լինելու ամեն ինչ մանրամասն բացատրել Նրան։ Մի անհանգստացեք, Նրա կյանքում ոչինչ չի փոխել, պարզապես դժվար շաբաթ է Նրան սպասվում։

ՁԿՆԵՐ

Ձկների ընտանիքում, նույնիսկ ամենահաշտ ու համերաշխներում, տարաձայնություններ եւ տհաճ խոսակցություն է սպասվում։ Աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լսել եւ չընդհատել ձեր սիրելիին՝ չնայած շատ դժվար է լինելու ձեզ համար։ Եթե ձեզ հաջողվի ավելի սթափ լինել, ուրեմն հաղթանակը ձեր ձեռքերում կլինի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика