Որ մթերքներից պետք է հրաժարվել թոքաբորբի ժամանակ և ինչ է անհրաժեշտ ներառել սննդակարգում

Թոքաբորբը բավական լուրջ խնդիր է,որի բուժումն իրականացվում է բացառապես մասնագետի հսկողության տակ։Այս հիվանդության դեպքում մարդիկ պետք է խստորեն հետևեն բժշկի բոլոր ցուցումներին,սակայն միևնույն ժամանակ շատ կարևոր է նաև սննդակարգին հետևելը քանի որ այն նույնպես շատ լուրջ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։Մասնագետները ներկայացրել են,թե ինչ է հարկավոր ներառել սննդակարգում թոքերի արագ ապաքինման համար և որ մթերքից է հարկավոր հրաժարվել։

Հիվանդության առաջին օրերին բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ ջուր խմել դատարկ ստամոքսին:Հեղուկը շատ ավելի առողջարար դարձնելու և ինտոքսիկացիայի մակարդակը նվազեցնելու համար կարելի է ջրին մի փոքր որևէ ցիտրուսային մրգի հյութ ավելացնել։Բացի այդ,մասնագետները խորհուրդ են տալիս նաև կաթ խմել։Շատ օգտակար կարող են լինել նաև բուսական թուրմերը որոնք կարելի է պատրաստել եղեսպակով անանուխով,մասուրով կամ լորենու ծաղիկներով։

Այս առողջարար ըմպելիքները խթանեն միզազատությունը ինչը շատ կարևոր է նման դեպքերում։Մարմնի ջերմաստիճանի նվազման և ընդհանուր ինքնազգացողության բարելավման դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս հիվանդի սննդակարգն աստիճանաբար հարստացնել տարբեր շիլաներով հավկիթով կաթնամթերքով և անգամ անյուղ կոտլետներով,սակայն նշված մթերքը պետք է լինի խիստ չափավոր Թոքաբորբի դեպքում շատ կարևոր է նաև որոշակի սահմանափակումներ անելը։Սա այն խնդիրն է որի դեպքում արգելված են ալկոհոլային բոլոր ըմպելիքները,քանի որ դրանք միայն էլ ավելի են բարձրացնում օրգանիզմի ինտոքսիկացիայի մակարդակը։

Բացի այդ խորհուրդ է տրվում խուսափել նաև շաքարից,կաղամբից և լոբազգիներից։Բանն այն է,որ դրանք հաճախ են հանգեցնում փորափքանքի և խթանում են արյան հոսքը դեպի աղեստամոքսային տրակտի օրգանները։Թոքաբորբի բարեհաջող բուժմանը չի նպաստում նաև տապակած ապխտած ու կծու մթերքը։Բացի այդ հարկավոր է հրաժարվել նաև մակարոնեղենից,կարտոֆիլից,սպիտակ հացից և «արագ» ածխաջրերի այլ աղբյուրներից։ Նման մթերքը կարող են օգտագործել միայն այն մարդիկ, որոնք առօրյայում ֆիզիկապես բավական ակտիվ են,մինչդեռ թոքաբորբով հիվանդները հիվանդության ընթացքում որպես կանոն,նման ակտիվություն չեն ցուցաբերում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика