Պարզապես թուլություն թե լուրջ առողջական խնդիր. Գիշերային ախորժակի համախտանիշ

Գիշերային ախորժակի համախտանիշ ունեցող մարդիկ չեն կարող հանգիստ քնել առանց ուտելու, խախտվում են նրանց կենսաբանական ռիթմերը և հորմոնալ ֆոնը, վատանում է կյանքի որակը: EnterTrain-ը ներկայացնում է այս խանգարման պատճառները և կլինիկական դրսևորումները:

Առաջացման պատճառները

Առաջացման ստույգ պատճառը պարզված չէ, սակայն հայտնի է, որ այս պաթոլոգիան ավելի հաճախ հանդիպում է ճարպակալմամբ, ընկճախտով, սննդային վարքի այլ խանգարումներով տառապող մարդկան շրջանում:

Տարածվածությունը

Վիճակագրության համաձայն՝ գիշերային ախորժակի համախտանիշ ախտորոշվում է բնակչության 1,1-1,5%-ի շրջանում: Ճարպակալմամբ տառապող մարդկանց շրջանում այս խախտումը դիտվում է ամեն 10-րդի դեպքում:

Հիմնական դրսևորումները

Ըստ դիետոլոգների՝ գիշերային ախորժակի համախտանիշի մասին խոսել կարելի է, եթե մարդն օրական կալորիաների ավելի քան 25%-ը ստանում է ընթրիքից նախաճաշ ընկած ժամանակահատվածում:

Խանգարումը դրսևորվում է այս նշաններով՝

  • Առավոտյան ախորժակի բացակայություն
  • Մեծ ախորժակ երեկոյան և գիշերը
  • Անքնություն կամ քնի այլ խանգարումներ (հաճախ արթնացումներ, մակերեսային քուն) շաբաթական առնվազն 3 անգամ
  • Ուտելն անհրաժեշտ է քնելու համար
  • Տրամադրության վատացում երեկոյան

Բուժումը

Կա այս խնդրի բուժման մի քանի մոտեցում

1. Դիետոթերապիա: Ձևավորվում է հիվանդի ճիշտ մոտեցում սննդին, շտկվում է սննդային վարքը, սննդային օրագիր է պահվում:

2. Ֆոտոթերապիա: Այս մեթոդն ուղղված էմելատոնինի՝ կենսաբանական ռիթմերի և քուն-արթուն ցիկլի համար պատասխանատու հորմոնի արտադրությունը խթանելուն:

3. Հոգեթերապիա: Վարքային թերապիան ուղղված է տրամադրության կարգավորմանը և հիվանդի համապատասխան մոտիվացիայի առաջացմանը:

4. Դեղորայքային թերապիա: Կլինիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեց գիշերային քնի որակը լավացնելու և ախորժակը փոքրացնելու այս դեղմիջոցների հատկությունը: Այս դեղամիջոցներն ընդունել կարելի է միայն բժշկի խիստ հսկողությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика