Հորմոնալ անհավասարակշռության 9 ախտանիշ, որոնք երբեք չպետք է անտեսել

Հորմոնալ փոփոխություններ տեղի են ունենում բոլորի մոտ՝ ծննդյան օրվանից մինչև մահ: Հորմոնալ հավասարակշռությունը օրգանիզմի առողջության համար կարևոր պայման է: EnterTrain-ը ներկայացնում է հորմոնալ անհավասարակշռության 9 ախտանիշներ, որոնք չպետք է անտեսել:

1. Քաշի անընդհատ ավելացում

Եթե դիետաները և մարզումները չեն օգնում ազատվել ավելորդ քաշից, պատճառը մեկն է. օրգանիզմում խախտվել է հորմոնալ հավասարակշռությունը: Նման դեպքում սննդից պետք է բացառել շաքարը, հացեղենը և գործարանային արտադրանքը:

2. Թույլ լիբիդո

Անքնությամբ ուղեկցվող թույլ լիբիդոն նույնպես հորմոնների խախտման նշան է: Քնի պակասի պատճառով սեռական հորմոնների արտադրությունը պակասում է:

3. Ուժեղ հոգնածություն

Եթե դուք առավոտները դժվարությամբ եք արթնանում և ողջ օրը հոգնած եք, հրաժարվեք շաքարից և հացամթերքից:

4. Վատ տրամադրություն

Անընդմեջ սթրեսների, ընկճվածության պատճառը կարող է լինել տիրետրոպինի ավելցուկը օրգանիզմում: Լսեք ձեր ներքին ձայնին և բավարարեք ձեր պահանջները:

5. Անքնություն

Էստրոգենը ապահովում է առողջ քունը կանանց մոտ, դրա հավասարակշռության խախտումը հանգեցնում է անքնության:

6. Չափից դուրս քրտնարտադրություն

Քրտնարտադրությունը սերոտինին հորմոնի պակասի հետևանք է:

7. Մարսողական համակարգի խնդիրներ

Փքվածությունը և մարսողության դանդաղումը մի շարք հորմոնների հավասարակշռության խախտման, ինչպես նաև սխալ սնվելու հետևանք կարող են լինել:

8. Քաղցրի հակում

Քաղցրի հանդեպ անկառավարելի հակումը վահանաձև գեղձի հորմոնալ անհավասարակշռության պատճառով է լինում հիմնականում:

9. Մազաթափություն

Նախկինում համարվում էր, որ մազաթափությունը տեստոտերոն կոչվող հորմոնի անբավարարության պատճառով է, հիմա պարզվել է, որ գլխավոր մեղավորը դիգիդրոտեստոստերոնն է:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика