Հորոսկոպի այս նշանների կանանց անվանում են Սրտակերներ

Նա իսկապես ճակատագրական կին է,սեքսուալ և խելացի: Նման մրցակցուհու հաղթելը շատ բարդ է. տղամարդը գրեթե ակնթարթորեն նրա զոհն է դառնում:Կարիճ կինն ի ծնե հոգեբան ու մանիպուլյատոր է:Նա անմիջապես տեսնում է թույլ կողմերն ու սկսում հարվածել: Կարիճ կանանց գլխավոր թերությունը շահախնդրությունն է: Էմոցիաներից կուրացած տղամարդուն ապացուցեք, որ ձեր մրցակիցն ամենաշատը նրա փողերն է գնահատում, և Կարիճ կնոջ պարտությունը պատրաստ է:

Ձկներն իսկական ջրահարս են

Ձուկ կանանց ուժեղ կողմերն են խելքը,բնազդն ու զգայուն բնավորությունը: Բայց նրանց նաև թույլ կողմեր ունեն. արագորեն սիրահարվում են և գրեթե նույն արագությամբ ձանձրանում: Ձուկ կանայք չեն կարողանում երկար ժամանակ մեկ տղամարդու սիրել: Նույնիսկ տարածության վրա և պլատոնական սիրով: Պարզապես ձեր տղամարդուն ապացուցեք, որ նա փոփոխական է,և նրանց սիրավեպը կավարտվի՝ նույնիսկ չսկսվելով:

Խեցգետինը հմտորեն հրեշտակի դիմակ է կրում

Տղամարդկանց աչքում նա հավերժ աղջնակ է՝ համեստ ու անպաշտպան: Խեցգետին կանանց կողքին ցանկացած տղամարդ իրեն առնվազն Հերկուլես է զգում: Նման մրցակցուհուն հարկավոր է սադրել. երբ դիմակը մի կողմ շպրտվի, ի հայտ կգա նրա իրական էությունը: Խեցգետին կանայք տղամարդու համար պայքարում չափազանց սառնարյուն են գործում և ամոթի զգացում չեն ունենում: Տեսնելով նրա իրական դեմքը՝ տղամարդն ինքը կհեռանա:

Աղեղնավորն ամենահաշվենկատն է Կրակի տարերքի նշաններից

Աղեղնավոր կինը տղամարկանց որսում է փոխըմբռնումով և կարեկցությամբ: Նա միշտ պատրաստ է լսել նրա ցանկացած դժգոհությունն ու երբեք չկառչել տղամարդուց:Նման մրցակցուհուն կարելի է հաղթել միայն անկախությամբ և սրամտությամբ:Նրա ամենամեծ թուլությունը տղամարդուն կառավարելու անհաղթահարելի ցանկությունն է:Ուզում եք հաղթել նրան:Նրան մի նմանվեք՝ամուսնուն անդադար հարցնելով՝ երբ, որտեղ և ում հետ ես եղել: Ձեզ հանգիստ և մի փոքր սառը պահեք: Նման տարբերությունը միայն ձեր օգտին կլինի:

Խոյն ինքնավստահ և կոպիտ սրտակեր է

Այս որսորդն ու ամազոնուհին միշտ շատ ակտիվ է, հմտորեն կարող է կախարդել ձեր տղամարդուն՝ ինչպես անսանձ նժույգին:Ինչպես պայքարել նրա դեմ: Պարզապես նրան հանեք ափերից զայրույթի և ագրեսիայի պահին նա կդադարի հետևել իր արտահայտություններին և զազրելի կդառնա: Նման մարտավարությունն արագորեն կբացի տղամարդու աչքերը:

Առյուծ կանայք նախանձում են հաջողությանն ու ապահովվածությանը

Եթե նա աչք է դրել ուրիշի տղամարդու վրա, նշանակում է՝ նրա անձնական կյանքում ամեն ինչ հարթ չէ: Ցանկացած անհաջողության դեպքում նա արագորեն վերածվում է շուկայի առևտրական կնոջ: Եթե ձեր ամուսինը տարվել է նման կնոջով, նշանակում է՝ ձեր մեզ վառ և վեհաշուք անհատականության պակաս կա: Գոնե ժամանակավոր փոխեք ձեր ոճը:

Ցուլը մեծատառով Կին է

Բայց նրա արտաքին կանացիության, խնամվածության հետևում միշտ մանրակրկիտ մտածված ռազմավարություն է թաքնված: Նա կարողանում է ժամանակին հետ քաշվել՝ հարձակվելու համար ավելի հարմար պահի սպասելով: Բայց նա երևակայության հետ կապված մեծ խնդիրներ ունի, այդ պատճառով նման մրցակցի դեմ ամենալավ զենքը ժամանակն է: Բացի այդ՝ Ցուլ կինը համառորեն կայունություն է պահանջում, իսկ դա վախեցնում է ցանկացած տղամարդու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика